ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի գործով նիստին դատարանը կրկին սանկցիա կիրառեց երկու պաշտպանի նկատմամբ

14.09.2017 14:14 ԻՐԱՎՈՒՆՔ
ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի գործով նիստին դատարանը կրկին սանկցիա կիրառեց երկու պաշտպանի նկատմամբ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Դատական նիստի մեկնարկին դահլիճում երկու պաշտպան կար, ինչի պատճառով նախագահողը 20 րոպեով հետաձգեց նիստը:

Այդ ընթացքում փաստաբաններ Նինա Կարապետյանցին ու Լուսինե Սահակյանին դատական կարգադրիչները կրկին պահանջներ ներկայացրին, ինչը փաստաբանները որակեցին որպես խուզարկություն և հրաժարվեցին դատական կարգադրիչների պահանջից: Դատական կարգադրիչները փաստաբաններից պահանջում էին բացել պայուսակներն ու հանել մետաղական իրերը, ինչը փաստաբանները որակում են որպես խուզարկություն:

Քանի որ վերջերս Դատարանների նախագահների խորհրդի կողմից  արգելված իրերի ցանկ է սահմանվել, ապա Նինա Կարապետյանցը դատական կարգադրիչին հարցրեց, թե որն է իր պայուսակում արգելված իրը, որպեսզի հանի և թողնի կարգադրիչների մոտ.«Բացի բակտերիաներից, որոնք իմ օրգանիզմի անբաժան մասն են, այլ արգելված իր չունեմ»,-ասաց Կարապետյանցը, նկատի ունեն լավ արգելված իրերի ցանկում բակտերիաների մասին նշումը:

Դատական նիստի դատարանը ստացավ կարգադրիչների արձանագրություններն այն մասին, որ փաստաբանները հրաժարվել են կատարել իրենց պահանջները:  Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ փաստաբաններ Նինա Կարապետյանցի և Լուսինե Սահակյանի՝ դատարանի դահլիճում չգտնվելու փաստի վերաբերյալ որոշում կայացնելու։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նախագահողն ասաց, որ փաստաբանների նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա՝ դիմելով ՓՊ նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА