ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կրակոցներ Երևանում՝ Վերնիսաժի մոտ. կա զոհ և վիրավորներ (լուսանկարներ)

14.09.2017 14:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Կրակոցներ Երևանում՝ Վերնիսաժի մոտ. կա զոհ և վիրավորներ (լուսանկարներ)

Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ։ 

Ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգ ստացել է։ 

«Ահազանգ ստացվել է։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն այս պահին դեպքի վայրում են, կատարվում են համապատասխան աշխատանքներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասաց Ջանոյանը։ 

Կա զոհ և վիրավորներ, իսկ 1 հոգի այս պահին ընկած է խոտածածկ տարածքում։  Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։  Դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից արձակված կրակված պարկուճներ և 1 հատ ինքնաձիգ։ 

Լուսանկարները՝ www.a1plus.am-ի


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА