ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չի կարելի այսպես իջեցնել եկեղեցու դերը». Գորգիսյանի պատասխանը Բագրատյանին

14.09.2017 13:52 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Չի կարելի այսպես իջեցնել եկեղեցու դերը». Գորգիսյանի պատասխանը Բագրատյանին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումները` ուղղված հայոց լեզվի, հայ եկեղեցու եւ կրոնի դեմ, արդեն սովորական բնույթ են կրում եւ վերջին շրջանում հասարակությունը սկսել է դրանք պարզապես անտեսել: Եթե նախկինում այդ գրառումները նույն սոցիալական ցանցում դառնում էին բազմաթիվ մեկնաբանությունների առարկա, ապա այժմ դրանք գրեթե մնում են առանց մեկնաբանությունների:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆ խոսելով Հ. Բագրատյանի վերջին գրառումից, այն է, թե եբրեւ եկեղեցու պատճառով հայությունը միշտ կորցրել է իր պետականությունը, նկատեց. «Պետականություն չունենալու գործընթացում, Հայ  Առաքելական եկեղեցին հայապահպանության գործը միշտ  իր վրա է վերցրել: Այդպես է եղել նաեւ բոլոր այն գաղթօջախներում, որտեղ մենք եկեղեցի ենք ունեցել: Եկեղեցու շուրջ է համախմբվել ողջ հայությունը եւ հայկական համայնքը` ապրելով  եւ պահպանելով իր մշակույթը: Չի կարելի այսպես իջեցնել եկեղեցու դերը»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Գ. Գորգիսյանը: Նա նաեւ նկատեց, որ մյուս կողմից էլ, եթե եկեղեցու կառուցելու գումարներով ձեռք բերվեին զենքեր, ապա հայապահպանության գործը չէր մնա եկեղեցու ուսերին. «Այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս մենք ունենք հասարակության բացասական վերաբերմունք եկեղեցու նկատմամբ: Բնականաբար, չի կարելի հավատը ասոցացնել հավատի սպասավորների հետ: Որովհետեւ մարդիկ հավատում են Աստծուն, ոչ թե հավատի սպասավորներին: Սպասավորի սխալները չեն կարող մեզ վրա ազդեցություն ունենալ, որպեսզի մենք հետ կանգնենք Հայ Առաքելական եկեղեցուց»,-ընդգծեց մեր զրուցակիցը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА