ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ը Լեհաստան է ուղարկել հազար միավոր տեխնիկա

14.09.2017 11:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ը Լեհաստան է ուղարկել հազար միավոր տեխնիկա

Լեհական Գդանսկի նավահանգիստ է բերվել ԱՄՆ Երկրորդ հակատանկային բրիգադի մարտական խմբի 1000 միավոր տեխնիկա։ Լեհական ռադիոյի հաղորդմամբ՝ նավահանգիստ են բերվել Abrams տանկեր, Bradley մարտական մեքենաներ, Paladin հաուբիցներ և այլ սպառազինություն։

Նշվում է, որ դա Atlantic Resolve («Ատլանտյան վճռականություն») գործողության շրջանակում տեխնիկայի առաջին մասն է միայն։

Լեհական կողմի հաղորդմամբ՝ տեխնիկան կտեղակայվի երկրի արևմուտքում և կկիրառվի տարբեր նախապատրաստություններում ու մանևրումներում։

Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Յարոսլավ Միկին նշել է առաջիկա Dragon-17 մանևրումների ծավալը։ Դրանց կմասնակցի 17 հազար զինվոր՝ 11 պետությունից։

Սպասվում է, որ արդեն սեպտեմբերի 15-ին մշտական տեղակայման վայր կուղարկվի ամերիկյան տեխնիկայով առաջին գնացքը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА