ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ ֆինանսների նախարարը մտադիր էր մեղրամիսի մեկնել ծառայողական օդանավով

14.09.2017 11:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ ֆինանսների նախարարը մտադիր էր մեղրամիսի մեկնել ծառայողական օդանավով

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը մտադիր էր մեղրամիսի մեկնել ծառայողական օդանավով: ABC-ն, վկայակոչելով աղբյուրներին, հայտնում է, որ նորապսակները ծրագրել էին մեղրամիսը Եվրոպայում անցկացնել եւ այցելել Ֆրանսիա, Իտալիա ու Շոտլանդիա: ԱՄՆ ՌՕՈւ-ի օդանավի շահագործումը մեկ ժամվա ընթացքում արժե մոտ 25 հազար դոլար: Ֆինանսների նախարարության Գլխավոր տեսչության վարչությունը մերժել է նախարարի հարցումը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ վարչությունն ուսումնասիրում է կառավարական օդանավով Մնուչինի թռիչքի հանգամանքները, որը նախարարը, հնարավոր է, օգտագործել է արեւի խավարումը դիտելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА