ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արեւմուտքը շարունակում է ֆինանսավորել Ադրբեջանին

14.09.2017 11:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Արեւմուտքը շարունակում է ֆինանսավորել Ադրբեջանին

Բազմիցս ասվել է, որ Ադրբեջանի սպառազինությունների ավելացման առումով առաջնային հարցը պետք է տալ ոչ թե այն երկրներին, որոնք զենք են վաճառում Ադրբեջանին, այլ նրանց, ովքեր ֆինանսավորում են Ադրբեջանին հնարավորություն տալով զենքի շուկայում գնել սպառազինություններ: Քանի որ, եթե Ադրբեջանն ունի փող, ապա զենքի շուկայում համապատասխան զենք առնելը խնդիր չէ: Իսկ ով է ֆինանսավորում Ադրբեջանին: Հայտնի է, որ Ադրբեջանի հիմնական ֆինանսները գալիս են նավթի վաճառքից: 1994 թվականին, 30 տարով Ադրբեջանը կնքել էր պայմանագիր , որի արդյունքում 1997 թվականից սկսել էր նավթի արդյունահանումը: Մինչ օրս արդյունահանվել է 3 միլիարդ բարել նավթ, իսկ արեւմտյան ներդրումները այդ նախագծի մեջ կազմել են շուրջ 33 միլիարդ դոլար: Նախագծի օպերատորը հանդիսանում է բրիտանական BP ընկերությունը, որն ունի 35,78% բաժնեմաս: Բացի այդ կոնտրակտում իրենց բաժնեմասները ունեն ամերիկյան` Chevron-11,27% ու Exxon-8%, ճապոնական` Inpex-10,96%, Itochu-4,3% նորվեգական` Statoil-8,55%, եւ հնդականան` ONGC-2,72%, թուրքական՝ TPAO` 6,75%

Բացի այդ, այսօր Բաքու-BP նոր կոնտրակտի ստորագրման ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Ադրբեջանը կստանա 3,6 միլիարդ դոլար բոնուս իր արտասահմանյան ներդրողներից: Ինչպես նշեց Ալիեւը. <Սա պատմական օր է, նշանավոր իրադարձույթունով: Ազերի-չիրագ հանքերի արդյունահանման առումով սկսվում է նոր դարաշրջան: Նոր կոնտրակտը շատ հարմար է Ադրբեջանի համար: Հաշվի է առնվում մեր երկրի շահերը: Կոնտրակտի ստորագրումից հետո մենք կստանանք 3,6 միլիարդ բոնուս արտասահմանյան ներդրողներից, պետական նավթային ընկերության մասնաբաժինը կավելանա մինչեւ 25 տոկոս>: 

Այսպիսով մոտ ժամանակներս արեւմուտքը կտրամադրի Ադրբեջանին եւս 3,6 միլիարդ դոլար բոնուս: Թե ինչքան նավթադոլարներ կստանա Ադրբեջանը նոր կոնտրակտից կարելի է միայն պատկերացնել: Իսկ թե ինչքան զենք կգնի Ադրբեջանը արեւմտյան նավթադոլարներով կարելի է միայն պատկերացնել: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА