ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

5 հետաքրքիր փաստ ձկան յուղի մասին

14.09.2017 11:27 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
5 հետաքրքիր փաստ ձկան յուղի մասին

Շատերը լավ հիշում են, թե ինչպես մանուկ ժամանակ ծնողներն իրենց ստիպում էին ձկան յուղ խմել, եւ ինչ տհաճությամբ էին իրենք դա անում: Այսօր ձկան յուղ խմելը շատ ավելի հեշտ է, քան անցյալում, քանի որ տհաճ համ ունեցող հեղուկների փոխարեն դեղատներում արդեն վաճառվում են պատիճներ:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր ձկան յուղի վերաբերյալ:

Ձկան յուղը վիտամին D-ի աղբյուր է

Մեր օրգանիզմում վիտամին D-ն արտադրվում է արեւի ազդեցության ներքո, բայց դրա որոշ մասն, ամեն դեպքում, մենք ընդունում ենք սննդի միջոցով: Մարդիկ, որոնք ապրում են այնպիսի երկրներում, որտեղ արեւային օրերը սակավաթիվ են, շատ հաճախ բախվում են այս կարեւորագույն վիտամինի պակասի խնդրին: Ձկան յուղի պարկուճներն օգնում են լրացնել այս պակասը: Համարվում է, որ այս վիտամինը եւ ձկան յուղի մեջ պարունակվող այլ օգտակար նյութերն օգնում են բուժել ուռուցքային հիվանդությունները:

Ձկան յուղն օգտակար է մտքի պայծառության համար

Archives of general psychiatry ամսագրում տպագրված հետազոտությունները ցույց են տալիս, որ օմեգա 3 ճարպաթթուները, որոնք պարունակում է ձկան յուղը, օգտակար են մտքի պայծառության համար եւ կանխարգելում են այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են շիզոֆրենիան, փսիխոզը եւ այլ հոգեկան խանգարումներ:

Ձկան յուղն օգտակար է աչքերի համար

Ձկան յուղը, որը պարունակում է A վիտամին եւ Օմեգա 3 ճարպաթթուներ, կանխարգելում է այնպիսի վտանգավոր հիվանդության առաջացումը, ինչպիսին է գլաուկոման, որն այսօր հանդիսանում է կուրություն առաջացնող 2-րդ պատճառը:

Ձկան յուղն ամրացնում է ոսկորները

Ձկան յուղի մեջ պարունակվող վիտամին D-ն շատ օգտակար է ոսկորներին,քանի որ այն անհրաժեշտ է կալցիումի յուրացման համար: Ռախիդի նման հիավանդությունն առաջանում է կալցիումի պակասից:

Ձկան յուղն ամրացնում է սիրտ-անոթային համակարգը

Շատ հետազոտություններ ապացուցել են, որ ձկան յուղն օգտակար է սրտի համար եւ կանխանգելում է կաթվածի, ինսուլտի առաջացումը նույնիսկ շաքարախտով հիվանդների մոտ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА