ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիայում տղամարդն «Ալլահ աքբար» բացականչությամբ հարձակվել է անցորդների վրա. կա 7 վիրավոր

14.09.2017 11:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիայում տղամարդն «Ալլահ աքբար» բացականչությամբ հարձակվել է անցորդների վրա. կա 7 վիրավոր

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում տղամարդը «Ալլահ աքբար» բացականչությամբ հարձակվել է անցորդների վրա,- գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Depeche»-ին: Ինչպես հաղորդվում է, նա զինված չի եղել, սակայն սկսել է խփել մարդկանց ձեռքերով և ոտքերով: Պատահարի հետևանքով 7 մարդ է տուժել: Տուժածների թվում ոստիկանության երեք աշխատակից է եղել, ովքեր փորձել են կանգնեցրել հարձակված տղամարդուն: Բերման ենթարկվածը տեղի հոգեբուժական հիվանդանոցի նախկին հիվանդ է եղել: Նա դուրս է գրվել ապրիլին: Հարձակվածի նպատակն անհայտ է: Բերման ենթարկվելուց հետո նա սկսվել է արտասվել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА