ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հարվի» փոթորիկը «մոնստրի» է ափ նետել

14.09.2017 11:17 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հարվի» փոթորիկը «մոնստրի» է ափ նետել

Թեխասի բնակիչները «Հարվի» փոթորկից հետո սուր ատամներով արտառոց մոնստրի են հայտնաբերել: «Զվեզդան» հայտնում է, որ այն գտնվում էր լողափին: Օգտատերերը համացանցում հրապարակել են հրեշի լուսանկարը: Ենթադրաբար՝ այս խորհրդավոր մոնստրը ձուկ է եւ պատկանում է օձաձկների տեսակին: «Հարվի» փոթորիկը համարվել է վերջին 12 տարում ամենակործանարարը: Այն գրանցվել է ամերիկյան 13 նահանգներում, որի հետեւանքով առնվազն 30 մարդ է զոհվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА