ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջոլին պատմել է՝ ինչն է դրդել ամուսնալուծվել Բրեդ Փիթից

14.09.2017 11:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ջոլին պատմել է՝ ինչն է դրդել ամուսնալուծվել Բրեդ Փիթից

42-ամյա Անջելինա Ջոլին հերթական անկեղծ հարցազրույցն է տվել, որում պատմել է նաև ամուսնալուծության մասին և թե որքան դժվար է ամեն ինչ սկսել զրոյից ուժեղ և ինքնաբավ կնոջ համար: Այս մասին գրում է Spletnik.ru-ն: Դերասանուհին պատմել է, որ 9 ամսվա ընթացքում նա և երեխաներն ապրել են Բրեդ Փիթի առանձնատանը: Այդ ժամանակ Ջոլին որոշեց՝ լքել նոր տունը, թե ոչ: «Ինձ համար պահանջվեց մի քանի ամիս, որպեսզի հասկանամ՝ արդյոք պետք է ես դա անեմ, թե՞ ոչ: Միշտ պետք է լինի այլ բազա, պետք է լինի ուրիշ տուն»,- նշել է նա: Ջոլին նաև խոստովանել է, որ տեղափոխությունը շատ դժվար է եղել իր և երեխաների համար: «Դա ընդհանրապես հեշտ չէ: Դա շատ-շատ դժվար է: Շատ ցավոտ իրավիճակ է, իսկ ես պարզապես ուզում եմ, որ իմ ընտանիքն առողջ լինի»,- ասել է Անջելինան: Այժմ, նրա խոսքով, երեխաներն ավելի լավ են սկսում զգալ իրենց: Դերասանուհին խոստովանել է, որ իր նոր ֆիլմն է երևի դրդել ամուսնալուծության մտքին: Նկարահանումների ժամանակ նա հաճախ էր մտածում, որ ընտանիքի անդամները պետք է մտահոգ լինեն միմյանց համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА