ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վ. Բոստանջյանը դատապարտելի է համարում Հրանտ Բագրատյանի գրառումը

14.09.2017 10:35 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վ. Բոստանջյանը դատապարտելի է համարում Հրանտ Բագրատյանի գրառումը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկ մայրենի լեզվին է քննադատում, մեկ`քրիստոնեությանը: Այս անգամ նրա թիրախում հայտնվել է Հայ Առաքելական եկեղեցին եւ քրիստոնեությունը:  Ըստ նրա, հայն աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն է, սակայն մինչ օրս հայոց պատմությունը հակասական է, առեղծվածային ու չբացատրված:
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ անընդունելի է համարում վերսին իբրեւ թե իմաստավորել կամ գնահատականներ տալ քրիստոնեությանը, այն էլ այն դեպքում, երբ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը. «Ես լիովին եւ անդառնալի քրիստոնյա եմ, հիմա թե ով ինչպես է քրիստոնեական արժեքներն ընդունում , դա այլ հարց է: Քրիստոնեությունն արդեն մեր արյան մեջ է, գոնե իմ արյան մեջ ներարկված է: Մեր պատմությունն ու անցած ճանապարհը հազարամյակների պատմություն ունի, ի՞նչի մասին է խոսքը»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Վ. Բոստանջյանը:
Վարդան Բոստանջյանը նաեւ նկատեց, որ կատեգորիկ դեմ է նման հարցերի քննարկմանը, քանի որ այս ամենը դատապարտելի է եւ անընդունելի:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА