ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գորիսի արդեն նախկին քաղաքապետը նեղացել-հեռացել է. «Ժամանակ»

14.09.2017 09:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Գորիսի արդեն նախկին քաղաքապետը նեղացել-հեռացել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գորիսի արդեն նախկին քա­ղաքապետ Վաչագան Ադունցը նախօրեին ավագանու նիստը վարելուց անմիջապես հետո շատ արագ հավաքել է իրերը եւ առանց որեւէ մեկի հետ շփվելու՝ հեռացել քաղաքապետարանի շենքից:

Նիստի ժամանակ ավա­գանու 15 անդամներից 13-ը հաս­տատել է քաղաքապետի հրա­ժարականի դիմումը: Դեմ է արտահայտվել միայն երկու անդամ, ովքեր արդեն նախկին քաղաքա­պետ Վաչագան Ադունցի ազգա­կաններն են՝ քրոջ երեխաները:

Ավագանիի կողմից քաղաքապե­տի հրաժարականի դիմումն ըն­դունելուց հետո այն ուղարկվել է մարզպետարան, եւ, թերեւս, կա­ռավարության այսօրվա նիստում քաղաքապետի հրաժարականը կհաստատի վարչապետը, որից հետո կնշանակվեն քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Գորիսի  աղբյուրի փոխանցմամբ՝ Ադունցը շատ նեղացած է հեռացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА