ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» վստահ հաղթանակ տարավ ԱՊՈԵԼԻ նկատմամբ.Տեսանյութ

14.09.2017 00:48 ՍՊՈՐՏ
Չեմպիոնների լիգա. «Ռեալը» վստահ հաղթանակ տարավ ԱՊՈԵԼԻ նկատմամբ.Տեսանյութ

Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. խաղարկության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունեց Նիկոսիայի ԱՊՕԷԼ-ին և հաղթեց 3:0 հաշվով: Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն, 51-րդ րոպեին պորտուգալացին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածն ու կրկնապատկեց մադրիդցիների  առավելությունը: 10 րոպե անց Սերխիո Ռամոսը շրջադարձ հարվածով հաշիվը դարձրեց ` 3:0:

Մրցաշարի երկրորդ տուրում «Ռեալը» կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային»: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА