ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է

13.09.2017 20:18 ՍՊՈՐՏ
Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան պարտիայում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է ռուս Դանիիլ Դուբովին: Մրցող շախմատիստների միջև կայացած առաջին պարտիան ավարտվել էր ոչ-ոքի: Մրցաշարի քառորդ եզրափակչում Արոնյանն ուժերը կչափի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Հավելենք, որ քառորդ եզրափակիչը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА