ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ուզում եմ` ձերբազատվենք անձի պաշտամունքից». Սերգեյ Բագրատյան

13.09.2017 21:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ուզում եմ` ձերբազատվենք անձի պաշտամունքից». Սերգեյ Բագրատյան

Տարին որքան մոտենում է ավարտին, այնքան քաղաքական դաշտում առավել նկատելի են դառնում տարբեր քաղաքական գործիչների ջղաձգումները, որոնց հարցերի հարցը մնում է նույնը` 2018-ին ո՞վ է լինելու նորանշանակ վարչապետը: Սակայն այս հարցի պատասխանը օրվա գերխնդիր չի համարում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ, որն «Իրավունքի» հետ զրույցում նշեց հետեւյալը.

– Ինձ համար շատ կարեւոր է, որ Հայաստանը դառնա խորհրդարանական կառավարման երկիր: Ուզում եմ` ձերբազատվենք անձի պաշտամունքից եւ անձն ամենակարող դարձնելուց, դրանով մենք մեզ ենք վնասում: ՄԵնք ունեցել ենք երեք նախագահներ եւ, կարծես, ժողովուրդը ոչ մի անգամ իրացված չի համարել իր հնարավորությունները, ուստի` կառավարման համակարգի փոփոխությամբ` նշանակում է պետք է մեծ ծրագրեր դնենք, մեր առջեւ: Այսօր քանի որ կիսանախագահական կառավարման համակարգ է, եւ դուք էլ գիտեք, որ ուղղաձիգ կառավարում է իրականացվում, գրեթե հնարավոր չէ այդ ծրագրերն իրականացնել, որովհետեւ Հանրապետականը, լինելով բացարձակ մեծամասնություն, իր ծրագրերն է իրականացնում, ու մենք չենք կարողանում նույնիսկ առողջ մրցակցության մեջ համոզել ՀՀԿ-ականներին` մեր ծրագրերը դիտարկելու: Բայց երբ կառավարումն ուղղաձիգ չլինի, այսինքն` պատգամավորն ազատ լինի` վերլուծելու, արտահայտվելու եւ գործելու, ներքին մղումները կաշխատեն, եւ հավատացած եմ, որ բան կփոխվի:

Պարոն Բագրատյան, կարելի՞ է փաստել, որ Ձեզ համար էական չէ` «Ծառուկյան» դաշինքը կունենա՞ իր վարչապետի թեկնածուն, թե` ոչ:

– Բացարձակ, ինձ համար գերխնդիր է, որ «Ծառուկյան» դաշինքի ծրագրային կետերն իրականացվեն, որովհետեւ այդտեղ ռեալ հաշվարկված, մեր այս վիճակից դուրս գալու ելքեր կան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА