ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր էին պատմության ամենաահարկու բռնակալների զավակները (լուսանկարներ)

13.09.2017 18:17 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ովքեր էին պատմության ամենաահարկու բռնակալների զավակները (լուսանկարներ)

Ուդայ Հուսեյն (Սադամ Հուսեյն)

Ուդայ Հուսեյնը Սադամի ավագ որդին էր, ում հայրն անդադար երես էր տալիս, քանի որ նա պետք է հաջորդեր իրեն մահվանից հետո, սակայն երբ Ուդայը ծանր վնասվածքներ ստացավ մահափորձի արդյունքում, նրան հերթով փոխարինելու եկան նրա կրտսեր եղբայրները։ Ուդայը ծանր մանկություն էր ունեցել և ամեն ինչ անում էր, որ Իրաքի մարդիկ նույնպես զգային այն տառապանքները, որը նա էր զգացել։

Ուդայը մեղադրվել է մի շարք ծանր հանցանքների համար, այդ թվում՝ մարդասպանության, խոշտանգումների ու բռնաբարության։ Նրա զոհերի թվում էին նաև Իրաքի օլիմպիական թիմի անդամներն ու Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամները։ Նույնիսկ երբ Ուդայը երիտասարդ էր, նա չէր կարողանում հարմարվել մյուսների հետ. նա սպանել է իր հոր անձնական սոմելյեին ու անձնական սպասավորին՝ փոքրիկ տարաձայնության պատճառով։  Ուդայը գերազանց գնահատականներ էր ստանում, սակայն եթե նա այդպիսի գնահատականներ չստանար, ապա դա կդիտվեր որպես վիրավորանք նրա անձի նկատմամբ։ Երբ 2003թ․-ին ԱՄՆ-ն իրականացրեց իրաքյան հարձակումը, Ուդայը սպանվեց երեքժամյա կրակոցներից հետո, 39 տարեկան հասակում։

Մութասիմ Քադաֆի (Մուամար Քադաֆի)

Մուամար Քադաֆին քաղաքական արժեքավոր անդամների «ներքին շրջանակ» ուներ, ովքեր աջակցում էին նրա գաղափարներին ու նպատակների իրագործմանը։ Այդ շրջանակում էր նաև իր որդին՝ Մութասիմը։ Դեռ վաղ տարիքից նա հորը փոխարինում էր բանակցությունների ժամանակ, և երբ նա հասավ համապատասխան տարիքի, նրան միջազգային դիվանագետի դեր վստահվեց, ով ելույթ էր ունենում Լիբիայի ժողովրդի անունից։
Մութասիմը հասցրել է հանդիպել Հիլարի Քլինթոնի, Ջոն Մկքեյնի հետ, ովքեր նրան նկարագրել են որպես քաղաքավարի, սակայն ուղղամիտ տղամարդու, ով իսկապես ցանկանում էր լավացնել Լիբիայի ժողովրդի կյանքը։ Սակայն, ինչպես երևում է, բոլորը չէին, որ համակրում էին նրա վարած քաղաքականությունը։ Հակամուամարական ապստամբները հարձակվեցին Սիրտեում նրա հոր տան վրա Լիբիայի քաղաքացիական պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում և մահապատժի ենթարեցին նրան հոր հետ միասին։

Էդա Մուսոլինի (Բենիտո Մուսոլինի)

Ֆաշիստական քաղաքական գաղափարախոսություն քարոզողի հետ ամուսնանալու պատճառը, թերևս, կարող է հանդիսանալ միայն ծնողներիդ ցանկությունը, սակայն Էդայի պարագայում ամեն ինչ այլ էր։ Նա ամուսնացավ միմիայն սիրելու պատճառով։ Երբ Էդայի ամուսինը տարակարծություն հայտնեց նրա հոր կառավարության դեմ, նրան ձերբակալեցին դասալքության համար ու մահապատժի դատապարտեցին։ Էդան խնդրեց հորն ազատել ամուսնուն ու հայտարարեց, որ եթե նա մահապատժի ենթարկի իր ամուսնուն, ապա իրենց միջև հարաբերությունները կարող է մեռած համարել, և դրանից մի քանի օր հետո հենց այդպես էլ եղավ։

Էդան ամուսնու մահապատժից հետո չափազանց ծանր հոգեվիճակում էր ու զայրացած և ապստամբեց հոր դեմ՝ փախչելով Շվեդիա ու սկսելով քնել կոմունիստ առաջնորդների հետ՝ միաժամանակ փորձելով կործանել հոր իշխանությունը։ Բենիտոն մահապատժի ենթարկվեց 1945թ․-ի ապրիլին իտալացի պարտիզանների կողմից։ Թերևս ամենակարևոր քայլը, որ Էդան կարողացավ անել, փախուստի ժամանակ իր հետ կոմսի պատերազմական տարիների օրագիրը փախցնելն էր, որը հետագայում հրապարակվեց ու պատմական աղբյուր դարձավ Իտալիայի ֆաշիստական ժամանակաշրջանի բացահայտման համար։

Յակով Ջուգաշվիլի (Իոսիֆ Ստալին)

 

Իոսիֆ Ստալինը, թերևս, ամենասառնասիտ ամուսինն ու հայրն էր պատմության մեջ։ Նա հարբեցող էր ու իր կնոջը հնազանդեցնելու համար ծեծի էր ենթարկում նրան և, ի վերջո, սպանեց նրան հրազենով՝ անհնազանդության համար։ Երբ բժիշկները հրաժարվեցին ստորագրել մահվան փաստաթղթերն այն մասին, որ կնոջ մահվան պատճառը կույր աղիքի բորբոքումն է, նա կյանքից զրկեց նաև նրանց։ Ստալինի որդին՝ Յակովը, ինքն էլ սուրբ չէր. նրա կինը՝ Յուլիան, ամուսնացել էր նրա հետ, որովհետև Յակովը կազմակերպել էր նրա ամուսնալուծությունն ու փոխարենը ստիպել նրան ամուսնանալ իր հետ։ 
Ստալինը սառն էր որդու հանդեպ, և Յակովն ինքնասպանության փորձ կատարեց, սակայն նրան չհաջողվեց խլել սեփական կյանքը, փոխարենը նա միայն վնասեց դեմքը։ Ստալինը ծաղրեց որդուն՝ ասելով, որ նա նույնիսկ չի կարողանում ուղիղ կրակել։ Ավելի ուշ Յակովը կռվեց Երկրորդ աշխարհամարտում և գերեվարվեց գերմանական ուժերի կողմից։ Չնայած նրա խոշտանգումներին՝ հայրը չէր բանակցում նրան ազատելու համար՝ հայտարարելով, որ իր որդին ոչնչով չի տարբերվում մյուս զինվորներից։ Յակովն, ի վերջո, ինքնասպան եղավ, երբ փախուստի դիմեց ռազմագերիների ճամբարում՝ փակի տակից։

Ժան Մարի Լորետ (Ադոլֆ Հիտլեր)

Հիտլերը պատմության ամենահայտնի բռնակալն է, սակայն քչերը գիտեն, որ նա որդի է ունեցել ապօրինի կապից։ Ժան Մարի Լորետ անունով տղամարդը պնդում է, որ նա Հիտլերի որդին է և նույնիսկ ինքնակենսագրական գիրք է հեղինակել՝ «Քո հոր անունը Հիտլեր էր» խորագրով։ 
Լորետին այդ մասին հայտնել էր մահվան շեմին գտնվող իր մայրը 1948թ․-ին։ Լորետի ծագումը մի շարք բարդություններ է առաջացրել իր կյանքում։ Նրա կինը լքել է նրան, երբ իմացել է, թե ով է եղել նրա հայրը։ Լոնրետը ճամփորդել է այն գլխավոր վայրերով, որտեղ իր կործանարար ազդեցությունն է թողել հայրը։ Նա բոլոր լսել պատրաստ մարդկանց պատմում է իր պատմությունը։ Թերևս, բռնակալի որդի լինելուց ավելի վատ է այն, որ ոչ ոք քեզ չի հավատում, երբ ասում ես, որ դու բռնակալի որդի ես։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА