ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՎԾ-ի եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներկայացրած տվյալներն իրար հակասում են

13.09.2017 17:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՎԾ-ի եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներկայացրած տվյալներն իրար հակասում են

Մինչ ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում  այս տարի, նախորդ տարվա համեմատ ներդրումների թիվը կրճատվել է եւ արդյունաբերական աճ չկա, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը շտապում է հակադարձել. «Արդյունաբերությունում աննախադեպ աճ ենք գրանցել `12,7  տոկոս, արտահանման աճ  է գրանցվել 21  տոկոս: Աճ է գրանցվել նաեւ առեւտրաշրջանառության եւ ծառայությունների մասով: Սա վկայում է այն մասին, որ տնտեսական զարգացման այն մոդելը, որը տրվեց կառավարության կողմից,  իրեն արդարացնում է»,-մեզ  հետ զրւոյցում նշեց Ս. Կարայանը: Ըստ նրա, այս ամբողջ դրական փոփոխությունները բնակչությունը կզգա  որոշակի ժամանակ անց, իսկ ավելի կոնկրետ`երբ տնտեսական այս աճը պահպանվի  որոշակի ժամանակահատվածում. «Ներկայում բնակչության որոշակի մաս իր վրա այս դրական փոփոխությունը զգացել է, որովհետեւ ստեղծվել են նոր աշխատատեղեր, բազմաթիվ գործարաններ սկսել են ավելի շատ եկամուտներ ստանալ, ինչը վկայում է արդունաբերական աճի մասին»,-փաստեց Ս. Կարայանը եւ հորդորեց ավելի ուշադիր լինել`տեսնելու համար այն փոփոխությունները, որոնք գրանցվել են տնտեսական ոլորտում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА