ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բուսաբանական այգում 2000 քմ խոտածածկ տարածք է այրվել

13.09.2017 17:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Բուսաբանական այգում 2000 քմ խոտածածկ տարածք է այրվել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:16-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուսաբանական այգում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:36-ին, մարվել՝ 14:51-ին: Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА