ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

13.09.2017 23:09 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

(ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ` ԱՄԵՆ ԳՆՈՎ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՆԱԼՈՒ ՋԱՆՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ծպջՉՈվվօռ հՈՈՍՈՔՉՌսՌ ւցՋպ ՑՈՑՈՐՌվՈ…
**
ըԿխՆՄԸշ հՁԼՀԽԸ
Ադրբեջանի նախագահի գրասենյակից հայտնում են, որ Ադրբեջանում փողերը եվրոպացիներին տալուց առաջ լվում են, քանի որ փողը ձեռի կեղտ ա…
**
ՎԵՐԱՐԺԵՔԱՎՈՐՈՒՄ
(ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ` «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ձկնարդյունաբերողների միությունից հայտնում են, որ իրոք Իշխան Զաքարյանը Ծառուկյանի հետ հաշտվել է, ուղղակի դրա արդյունքում  «իշխանից» վերափոխվել է «բախտակի»:
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ՇՇԻ ՄԵԼՈՅԻՆ ՇՇՈՎ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԲՀԿ-ից հայտնում են, որ ազատանցի Պետոն այնպես նուրբ է շշով հարվածել Մելոյի գլխին, որ համ շիշը չի կոտրվել, համ էլ Մելոն վնասվածք չի ստացել:
**
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ
(ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻՋԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ «ՊԱՏ» ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ վարչապետի եւ ՀՅԴ-ի միջեւ առաջացած «պատը» ի վերջո վերափոխվելու է մատի, բայց թե ով ում մատ կանի` դեռեւս պարզ չէ:
**
ԱԲՍՈՒՐԴ
(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՔ  ՆԵՐԴՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ընտանիքի պլանավորման համաշխարհային կենտրոնի, կառավարության որոշումով Հայաստանում այսուհետ հարեւանի հարսը չի կարող ավելի գեղեցիկ լինել:
***
ՀՅԴ-ԱԿԱՆ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆՈՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ
Դպրոցներն օպտիմալացնեն փակեն, թուրքական բաղնիք բացեն:
***
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՄ ԸՆԿԵՐՆ Է
Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, բայց ես ավելի լավ կաշխատեմ (15 մլրդ դոլար ներդրում կբերեմ), քան` նա:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА