ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկման կդրվի Պ. Ագրամունտիին անվստահություն հայտնելու բանաձեւը

13.09.2017 16:02 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկման կդրվի Պ. Ագրամունտիին անվստահություն հայտնելու բանաձեւը

 ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ հոկտեմբերի  9-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվելու է Պեդրո Ագրամունտիին անվստահություն հայտնելու բանաձեւը: Դահլիճում բաց քվեարկություն կանցկացվի: Արփինե Հովհաննիսյանը մեծ մտավախություն չունի, որ քվերակության համար անհրաժեշտ  102 ձայները չեն ապահովվի. «Պեդրո Ագրամունտն այս ժամանակահատվածի ընթացքում իր ցուցաբերած վարքագծով իրականում մի բան ցույց տվեց՝ նա բացարձակ չի հարգում որևէ արժեք, չի հարգում նաեւ սեփական ֆրակցիային: Նա հրաժարական չտվեց եւ ասել, որ  համակերպվել է նաեւ այս որոշման հետ եւ չի փորձելու որոշակի քայլեր ձեռնարկել, ես նման ձեւակերպում անելուց զերծ կմնայի: Բայց այն, որ Եվրոպայի խորհուրդն ունի հստակ կամք թույլ տվեք ես վստահություն հայտնեմ»,- ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քվեարկության է դրվելու Ադրբեջանի երկու զեկույց եւ լինելու է համատեղ քննարկում. «Մեկը պատրաստվել է ԵԽԽՎ Իրավական հարցերի հանձնաժողովում. Խոսքը վերաբերում է Ադրբեջանի լավագույն լոբբիստներից մեկի՝ բելգիացի պատվիրակ Ալան Դեշտեքսի «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում» թեմայով զեկույցը: Երկրորդ զեկույցը Ստեֆան Շենախի եւ Ցեզար Պրեդայի Մոնիտորինգային հանձնաժողովի զեկույցն է, որը վերաբերում է Արդբեջանի ընդհանուր մոնիտորինգային պարտավորությունների կատարմանը: Մոնիտորինգի հանձնաժողովում հետաքրքիր քննարկում է եղել: Շենախը պետք է այցելեր Բաքու, ինչից հետո պետք է լրացում ներկայացնի այդ զեկույցին: Տեսնենք, թե ի՞նչ լրացում է ներկայացնելու: Ամեն դեպքում, Մոնիտորինգի հանձնաժողովում եւս անցել է Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալին վերաբերող մի դրույթ, որով ասամբլեան իր մտահոգույթունն է հայտնում այդ հարցի կապակցությամբ եւ  կոչ է անում դա հետաքննել: Ուզում եմ նաև հիշեցնել, որ այդ կոռուպցիոն հայտարարույթւոնների հիման վրա հետաքննող մարմինն այլեւս սկսել է իր գործունեությունը: Ինչպիսի արդյունքեր կլինեն, կստեսնենք առաջիկայում, բայց այս մարմինը բյուրոյում գաղտնի կերպով հաստատել է իր գործունեության կանոնները»,-փաստեց Ա. Հովհաննիսյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА