ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պրոֆեսիոնալ պարուհին ներգաղթում է 18 տարի անց 

13.09.2017 21:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Պրոֆեսիոնալ պարուհին ներգաղթում է 18 տարի անց 

Image may contain: 1 personՎերջին տարիներին հաճախ միայն խոսվում է Հայաստանից մեծ չափերի հասնող արտագաղթի մասին, բայց հայրենիքից արտագաղթը միայն հայերիս խնդիրը չէ, ողջ աշխարհն է կանգնած այդ խնդրի առաջ: Բայց, չգիտես ինչու, անտեսում ենք մի կարեւոր փաստ` ներգաղթը: Գրեթե 18 տարի Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքում բնակություն հաստատած պրոֆեսիոնալ պարուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանի սան ԼԻԼԻԹ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ, որն այդ տարիներին հայապահպանության մեծ ներդրում է ունեցել` հայ փոքրիկներին սովորեցնելով հայկական մշակույթն ու հայկական պարը, վճռել է մշտական բնակությամբ վերադառնալ Հայաստան: Նա այդ համոզմանն է եկել 6 տարի անց Հայաստան վերադարձից ու շուրջ 2 ամիս այստեղ բնակվելուց հետո:
«Իրավունքը» Լիլիթի հետ հանդիպեց հենց նրա ծննդյան օրը. հուզված էր,  վերջին անգամ իր ծննդյան օրը Երեւանում եղել էր 18 տարի առաջ:

«ՄՇՏԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՆՁ ՀԵՏԵՎՈՒՄ Է 20 ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋԻԿՍ»

- Լիլիթ, 18 տարի բնակվում էիք Մարսելում, վերջին 6 տարին Հայաստան ոտք չեք դրել ու այսօր արդեն վճռել եք մնալ Հայաստանում, ինչո՞ւ: 
- Այս անգամ վճռել եմ` կվերադառնամ Մարսել` կիսատ գործերս ավարտելու եւ արդեն ապրիլին մշտական կվերադառնամ Հայաստան: Այդ 6 տարին մի պահ էր իմ կյանքում` պետք է ինձ հավաքեի, այլ կերպ չէի կարող, շատ դժվարությամբ իմ մեջ զսպել էի կարոտը, որպեսզի կարողանամ կենտրոնանալ ու աշխատել: Բայց երկար Image may contain: 2 people, people smiling, drink, closeup and indoorչստացվեց, ընդհակառակը` ինձ ավելի շատ կապեց հայրենիքի հետ, եւ որոշում կայացրի` հիմնական վերադառնալ Հայաստան` իմ տուն: Այնպես չէ, որ երկմտում եմ, միանշանակ է որոշումս, ոչ մի երկրում չեմ կարող ինձ զգալ ինչպես իմ տանը, որքան` Հայաստանում: Ես 12 տարեկանից պարի խմբով ճանապարհորդել եմ տարբեր երկրներ, եւ ինձ մոտ հիվանդություն էր կարծես, կարոտում էի Հայաստանը: Բժիշկներն անգամ ասում էին, որ այս երեխան չի կարող ապրել ուրիշ երկրում: Բայց կյանքս այնպես դասավորվեց, որ բնակություն հաստատեցի օտար երկրում, ու հիմա եկավ ժամանակը, որ իմ ցանկությունը իրականություն դարձնեմ` վերադառնում եմ Հայաստան, եւ ինձ հետեւում է իմ 20 տարեկան աղջիկը: Նա 4 տարեկանում է Հայաստանից Ֆրանսիա գնացել, սակայն Հայաստան վերադառնալու որոշումն իրենն է: Ամեն տարի գալիս էր ու շատ դժվարությամբ էր վերադառնում Ֆրանսիա, այնտեղ չկա այն ընտանեկան համախմբվածությունը, ջերմությունը... Այսինքն` այդ 18 տարվա մեջ չհամակերպվեցինք ո՛չ ես, ո՛չ տղաս, ո՛չ էլ աղջիկս, որն արդեն Ֆրանսիայի Էսք համալսարանի իրավաբանական բաժնի առաջին կուրսում է սովորում: Բայց կտեղափոխվի Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրս: Ինքն իրեն տեսնում է Հայաստանում:

«ԶԳԱՑԻ, ՈՐ ՍՐՏԻ ԹՐԹԻՌ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵԻ»

- 18 տImage may contain: 1 person, standing and outdoorարին քիչ չէ, դուք այդ ընթացքում Մարսելում գործունեություն եք ծավալել պարի բնագավառում ու հայրենանվեր գործ եք արել` հայ երեխաներին հայկական պարն ու մշակույթն եք սովորեցրել, ինչո՞ւ որոշեցիք թողնել ամեն ինչ: 
- 15 տարի շարունակ դասավանդել եմ տեղի Համազգային դպրոցում, Անրի Վերնոյի անվան մշակույթի տանը տվել եմ պարի դասեր, կարելի է ասել այդպիսով ինձ զգացել եմ իմ արմատներին մոտ, ինչ-որ ձեւով կարողացել եմ ինձ օգտակար զգալ` այդ երեխաներին հայ մշակույթը սովորեցնելով, բայց կարծես լիարժեք չէի: Հայաստանում էլ եմ պարի դասեր տվել, որտեղ երեխաները նույն կերպ չեն ընկալում հայկական մշակույթը` ինչպես օտարության մեջ, հայկական մշակույթը ոչ թե իրենց արյան միջից է գնում, այլ 50-60 տոկոսի մոտ ուղղակի պիտի սովորեն, որովհետեւ ծնողներն ուզում են, որ իրենք հայկական հոգով մեծանան: Դա զգացվում է երեխաների աչքերից, պատրաստակամությունից, իրենց վերաբերմունքից` պարին, երաժշտությանը: Բարեբախտաբար, գործում են հայկական շատ մշակութային տներ, որոնք միակ միջոցն են, որպեսզի հայությունը օտարության մեջ չմահանա: Հուսամ` այն կշարունակվի, որպեսզի կարողանանք սփյուռքում պահել հայոց լեզուն, հայ մշակույթը եւ հայկական պարը: Զգացի, որ սրտի թրթիռ այլեւս չունեի, իսկ ինձ մոտ հայկական պարի ժամանակ պիտի անպայման սիրտս թրթռա, աչքերս լցվի` դա չէի զգում այլեւս: 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԴԻՏԱՑԻՈՆ ՎԱՅՐ Է»

- Բայց այնտեղ աշխատում էիք դուդուկի վարպետ Լեւոն Մինասյանի հետ, ինչպե՞ս ընդունեցին Ձեր` Հայաստան վերադարձի որոշումը:
- Լեւոն Մինասյանը դրսում շատ մեծ գործ է անում հայկական մշակույթի համար, դուդուկի միջոցով կարողանում է մտնել բոլոր ազգությունների հոգիների մեջ: Մենք Շվեյցարիայում` Ժնեւում համերգ ունեցանք խմբով, որտեղ համագործակցում էինք իսպանացի, ֆրանսիացի երաժիշտների հետ: Դահլիճում 500 հանդիսատեսից 10-ն էր հայ, ու զարմանալի էր համերգից հետո շվեյցարացիների արձագանքները, ասում էին` ձեր պարով, ձեռքերի շարժումով շատ բան բացատրեցիք մեզ, հոգի կար դրված, տխրություն ու մայրություն զգացինք: Ուրիշ է, երբ քո ազգակիցների հետ ես դա զարգացնում, բայց այլ է, երբ անում ես օտարի հետ` ներկայացնում այնպես, որ օտարը հուզվում է, դիպչում ես զգայարաններին ու Image may contain: 1 person, smiling, standing and outdoorհետաքրքրվում է, թե ովքեր են նրանք, որտեղ են ապրում, ինչ մշակույթ ունեն: Շատերին թվում է, թե մեր մշակույթը մեռնում է, ոչ, յուրաքանչյուրը պետք է մատուցի մեր մշակույթը օտարին` առանց աղավաղելու ու ավելորդությունների, որովհետեւ մենք հարուստ մշակույթ ունենք, դրա կարիքը չունենք: Լեւոնի խմբում կա մի շվեյցարացի կին` Միշելը, որը մաքուր հայերենով է խոսում: Նա տարիներ առաջ հայերեն սովորելու համար եկել ու մեկ տարի ապրել է Հայաստանում: Նա սիրահարված է Հայաստանին, նույնիսկ սովորել է դուդուկ նվագել: Խմբում բոլոր օտարազգի երաժիշտներն էլ ցանկություն ունեն գալու եւ տեսնելու Հայաստանը: Ֆրանսիացի ընկերներս, որոնք ինձ միշտ ներկայացնում են` մեր հայուհին, ասում են` ուզում ենք գալ Հայաստան` հասկանալու, թե ինչու ես դու այդպիսին: Ես էլ ասում եմ` դրա համար պետք է մեկ անգամ Հայաստան գաք, որքան էլ բացատրեմ, ներկայացնեմ, չեք կարող հասկանալ: Շատ ֆրանսիացիների եմ հանդիպել, որ գոնե մեկ անգամ եկել են Հայաստան ու վերադարձել են արցունքներով, ասում են` չգիտենք` ինչ եղավ մեզ հետ: Մի աթեիստ աղջիկ կար, ասաց. «Լիլիթ, չհասկացա, թե ինչ կատարվեց ինձ հետ, երբ Հայաստանում մտա եկեղեցի, սկսեցի ձայնով լաց լինել: Ինքս ինձ ասում եմ, ախր, ի՞նչ է կատարվում ինձ հետ, չէի հասկանում` ինչ են խոսում, բայց հուզվում էի, հայերի ջերմությունից, առանց լեզվի, հասկանում էինք»: Հայաստանը մեդիտացիոն վայր է, դրա համար որոշել եմ` այդ ամենը թողնել ու գալ: Ճիշտ է, իրենք ցավ են ապրում, որ պիտի գամ, բայց ինձ համար արդեն կդառնա հյուրախաղ: Ես չեմ կտրում իմ կապերը, 18 տարվա մեջ օտար երկրում դժվար է ընկերական ու աշխատանքային ստեղծած մի կորիզդ թողնել, բայց այսօրվա ժամանակակից միջոցները հեշտությամբ թույլ են տալիս կապը պահպանել: 

«ՄԵՐ ՀՈՂԻՑ, ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԻՑ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ ԷԼ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԿՈՐՑՆԵԼՈՒ»

- Հայաստանում ի՞նչ պլաններ կան, երկար ժամանակ բացակայել եք հայաստանյան պարի ոլորտից:
- Ինձ մի քիչ երկար ժամանակ է պետք, 2 ամսվա մեջ ես միայն կարողացա  իմ հարազատներից կարոտս առնել, մորիցս չէի կարողանում պոկվել: Բայց հետաքրքրվում էի, Պարի պետական անսամբլի համերգին գնացի, հասկացա, թե տղաներն ինչու են այդ վիճակի մեջ` բանակի հարցը կա... Այն մակարդակի վրա չէր, ինչպես տարիներ առաջ, բայց ուրախ եմ, որ գոյություն ունի, որ շարունակվում է: Image may contain: 1 personԹեպետ, պիտի ավելի առաջ գնանք: Երբ ապրիլ ամսից վերադառնամ, հուսով եմ` կկարողանամ ադապտացվել: Ուրախ էի տեսնել, որ իմ պարուսույցը` իմ սիրելի Սուրեն Գյանջումյանը ողջ-առողջ է: Այնպես կուզեմ` դրսում ապրող մեր հայերը վերադառնան, մեր մշակույթը, մեր պապերի արյունով պահպանած մեր հողը կարողանանք պահպանել ու զարգացնել: Մենք մեր հողից, մշակույթից մի մասնիկ էլ իրավունք չունենք կորցնելու, որովհետեւ այնքան դժվարությամբ է դա պահպանվել, որ պիտի պատասխանատվություն զգանք, եթե դա կորցրինք, կորցնում ենք մեր մշակույթը, մեր ազգը, մեր ինքնությունը: Ես չեմ ուզում, որ իմ թոռները լինեն գնչու, օտար ափերում, եզդիների, քրդերի ու ասորիների նման, որոնք այսօր իրենց երկիրը չունեն: Ասորիներն էլ մեզ նման մշակույթ են ունեցել: Մի ասորի ընկեր ունեի, որն Իրաքից էր եկել, ասում էր` Լիլիթ, դու չգիտես, թե ինչ բախտավոր ես, չես պատկերացնի, թե ինչպես եմ քեզ նախանձում, որ քո հայրենիքը կա: Այսօր ես իմ մշակույթից եմ խոսում, բայց չգիտեմ` ուր տանեմ, որ իմ մշակույթը ցույց տամ, ասեմ սա պապիս հողն է, իսկ դու դրա հնարավորությունն ունես, մնում է պահպանենք»: Իսկ պահպանելու համար երկրից գնալը ելք չէ, հասկանում եմ` հացի խնդիր կա, աշխատանքի խնդիր կա Հայաստանում, ոչ ոքի ես չեմ մեղադրում, ոչ էլ իրավունք եմ ինձ վերապահում, կարելի է ասել` ուղղակի խնդրանք է, անգամ` աղերսանք, ի՞նչ կլինի, չթողնենք, որ մեր ժառանգած հարստությունը գնա ու կորչի: Մարդ կյանքում ապրելու իմաստ պիտի ունենա, իմաստը փողը չէ, ինչպես կասեր Կարպ Խաչվանքյանը, դա մի կեղտ է գրպանի: Ախր, մեր պապերը Ցեղասպանության ժամանակ սոված են եղել, անտուն են եղել, բայց փախչելիս ոչ թե փողը, այլ գիրքն են վերցրել, որ կարողանանք այսօր մենք բացենք ու կարդանք: Շատ անգամ ինձ դժվար է խոսել այստեղի մարդկանց հետ, ինչպես այն տաքսու վարորդի, ով ուզում էր ինձ հետ պահել, որ վերադառնամ Հայաստան, ասացի` մի՛ ասեք, միեւնույնն է, ինձ չեք համոզի, որ չգամ: Հասկանում եմ` ուզում եք, որ գնաք, բայց ինձ էլ մի կոչ արեք, որ ես չգամ հետ: 

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА