ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.09.2017 19:15 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ


Նման է, որ արեգակի աննախադեպ ակտիվությունը զարմանալի ազդեցություն է թողնում քաղաքական գործիչների վրա: Այսպես, արդեն մոռացության մատնված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հայտարարեց. «Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում ասաց, որ պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ` ՀՀԿ անդամներից սկսած: Քանի որ նույնիսկ հանրապետականների մեջ կան մարդիկ, որոնց հետ կարելի է համագործակցել»: Տեսնես այդ ի՞նչ է պատահել, որ Րաֆֆին հանկարծ որոշել է, որ կարելի է նույնիսկ ՀՀԿ-ականների հետ համագործակցել, թեեւ ժամանակին իշխող կուսակցության անդամներին հավասարեցնում էր սատանայի հետ: Հավանաբար, ալկոհոլի եւ արեւային ակտիվության միաժամանակյա ազդեցությունը բարեւասեր Րաֆֆու ուղեղում ծնել է ինչ-որ տեսիլքներ, եւ ահա...
Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքը կողմնակից է ԵԱՏՄ-ից դուրս գալուն եւ որպես հիմնավորում ներկայացնում է այն, որ արեւմտյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ հարվածում են նաեւ ԵԱՏՄ բոլոր անդամներին: Բայց պարզվում է, որ «ելքականները» բավականին տարօրինակ ու զարմանալի ձեւով են դեմ ԵԱՏՄ-ին: Այսպես, ըստ ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ. «Հարց է առաջանում. ինչո՞ւ մնալ Բելառուսի, Ղազախստանի հետ մի միության մեջ, որոնք ոչ միայն դաշնակցային` անգամ բարիդրացիական հարաբերություններ չեն պահպանում մեր երկրի հետ, ավելին` սպասարկում են երրորդ երկրի` Ադրբեջանի շահերը: Դա ակնհայտ դարձավ հենց ապրիլյան պատերազմի ժամանակ: Գտնվելով այդ միության մեջ` մենք զրկվել ենք եվրոպական շուկայից, նաեւ ԵՄ աջակցությունից եւ տարբեր հարցերում նրանց հետ հարաբերությունները լավագույնս ի շահ Հայաստանի օգտագործելու հնարավորությունից: Մենք ուզում ենք Ռուսաստանի հետ ունենալ փոխշահավետ հարաբերություններ` երկկողմ համաձայնագրերի շրջանակներում, միաժամանակ` օգտվել ԵՄ շուկայի ընձեռած հնարավորություններից»: Լավ, ո՞ւր է տրամաբանությունը` ստացվում է, որ զուտ երկկողմանի կարող ենք ռուսների հետ համագործակցել նույն ծավալով, եւ այդ դեպքում պատժամիջոցները չեն խանգարի, իսկ ԵԱՏՄ շրջանակներում կխանգարե՞ն...
Իսկ, այսպես կոչված մշակութաբան ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆԻ ուղեղին արեւային ակտիվությունը հաստատ խփել է: Պատասխանելով փողոցներն անվանափոխելու մասին «Ելքի» նախաձեռնության վերաբերյալ հարցին` նա նախ հավասարեցրեց Նժդեհին եւ բոլշեւիկներին. «Օրինակ` հայտնի է, որ Զանգեզուրում ե՛ւ Նժդեհն է գործել բռնություններ, ե՛ւ բոլշեւիկներն են գործել բռնություններ»: Բայց ամենաապշեցուցիչը շարունակությունն էր. «Միայն որոշ ակնհայտ դեպքերում է մարդը հասարակության կողմից բնորոշվում իբրեւ դահիճ: Եվ ճիշտ չէ դահիճի անունով փողոց անվանելը: Այդ դեպքում հարկավոր է կանգնել ու ասել` այս մարդը դահիճ է, այս բաներն է արել: Օրինակ` Տիգրան Մեծն ինձ համար բռնապետ է եւ դահիճ: Ես կարող եմ պահանջել, որ Հայաստանի Հանրապետությունում Տիգրան Մեծի անունով փողոցներ կամ դպրոցներ չանվանակոչեն»: Այ քեզ բան, թերեւս բժշկական բուհերը պարտավոր են շտապ բազմապատկել դիմորդների համար տեղերը` հոգեբուժություն մասնագիտությամբ:
Մենք արդեն մեր զարմանքը հայտնել էինք այն առթիվ, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում շուրջ 23 հազար հոգի պատրաստվում էին կրակոցներով կանգնեցնել Իրմա ՓՈԹՈՐԻԿԸ, եւ, ուզած-չուզած, գործին խառնվել էր ոստիկանությունը: Բայց զարմանալաիորեն պարզվում է, որ դա իդիոտիզմի աստիճան անհեթեթ միակ նախաձեռնությունը չէ: Ինչքան էլ զարմանալի լինի, 61 հազար հոգի էլ միացել էին մեկ այլ նախաձեռնության` տան օդափոխիչներով եւ օդամղիչներով զինված դուրս գալ փոթորկի դեմ եւ այն քշել գրողի ծոցը: Դե ինչ ասես, այդպիսիններին թերեւս դժվար չէ համոզել նաեւ, որ երկրագունդը տափակ է, եւ արեւն է պտտվում երկրի շուրջ:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА