ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լապշինը նախ կմեկնի Թուրքիա, ապա` Իսրայել. փաստաբան

13.09.2017 14:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լապշինը նախ կմեկնի Թուրքիա, ապա` Իսրայել. փաստաբան

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը՝ Բելլա Լապշինան, երեկ երեկոյան ժամանել է Բաքու: Trend-ի փոխանցմամբ`  այս մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

Փաստաբանի խոսքով` նրանք մեկնելու են Թուրքիա, ապա` Իսրայել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգագրություն է ստորագրել, որով ներում է շնորհել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

Կարգագրությունում ասվում է, որ Ալեքսանդր Լապշինը ներման է արժանացել Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետով:  

Հիշեցնենք, որ ս.թ. հուլիսի 20-ին Լապշինը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

Լապշինը նախ կմեկնի Թուրքիա, ապա` Իսրայել. փաստաբան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА