ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անահիտ Բախշյանը թող նախարարների մոտ բարձրաձայնի՝ այլ ոչ թե մամուլով

13.09.2017 14:42 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Անահիտ Բախշյանը թող նախարարների մոտ բարձրաձայնի՝ այլ ոչ թե մամուլով

Դաշնակցական Լեւոն Մկրտչյանը Կրթության եւ գիտության նախարար նշանակվելուց հետո, կրթության ոլորտի խնդիրներն ավելացան,  այդ մասին սկսեցին բարձրաձայնել հենց ոլորտի մասնագետները: Այս պահին բոլորին հուզող խնդիրը վերաբերում է այն մանկավարժներին, որոնք դպրոցների օպտիմալացման հետեւանքով դարձել են գործազուրկ:
«Իրավունքը» ԿԳ փոխնախարար ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչ ճակատագիր է սպասվում այս պահին գործազուրկ դարձած մանկավարժներին:

- Վերջին շրջանում դպրոցների օպտիմալացումն առաջացրել է շատերի դժգոհությունը, արդյո՞ք օպտիմալացման հարցն այդքան հրատապ էր:

- Այդ օպտիմալցումն  այդքան լայն շրջանակ չի ընդգրկում : Օրինակ բոլոր գյուղական համայնքերում նման բան չկա, իսկ մեծ քաղաքներում, բացառապես այն դեպքում, երբ իրար մոտ դպրոցներից մեկը ծանրաբեռնված է, մյուսը ոչ, մենք վերակազմակերպում ենք եւ դպրոցները միավորում: Մենք դպրոցը չենք լուծարում, այսինքն, դրանք բացառապես թերբեռնված դպրոցներն են: Բնականաբար միացման արդյունքում որոշ ուսուցիչներ անցնում են աշխատանքի այլ դպրոցում, որովհետեւ վերակազմավորված դպրոցն ամբողջությամբ համալրվում է: Որոշ ուսուցիչներ գուցե չկարողանան աշխատել, բայց փաստն այն է, որ լավագույն մանկավարժներից որեւէ մեկն առանց աշխատանքի չի մնա:

- Գործազուրկ դարձած մանկավարժները միայն օգոստոսի վերջին են տեղեկացել, որ աշխատանք չունեն:

- Չեմ կարծում, որ այդ ժամանակահատվածում  են իմացել, որ որոշ դպրոցներ վերամիավորվում են: Դպրոցների միավորման գործընթացը կազմակերպում են կառվարության որոշմամբ, իսկ մինչեւ որոշում դառնալը, այն շահագրգիռ նախարարություններով շրջանառվում է եւ սա մեկ երկու ամսվա գործընթաց է: Չի կարող պատահել, որ նման կերպ լինի, բացի այդ, հո՞ գաղտնի գործընթաց չէր սա: Տարբեր պետական այրեր բազմաթիվ անգամներ այս հարցը բարձրացրել են, որ վերակազմերպման գոծընթացը  միտված է կրթության որակի բարձրացման: Օրինակ տեղեր կան որ 70 աշակերտ ունեցող դպրոցում 30 ուսուցիչ կա, այստեղ խնդիր կա, այսինքն` երկու աշակերտին բաժին է ընկնում մեկ ուսուցիչ է, սա է պատճառը որ նմանատիպ դպրոցներ վերակազմավորվում են:

- Օրերս Անահիտ Բախշյանի բաց նամակով պահանջել էր ԿԳ նախարարի հրաժարականը, չե՞ք կարծում, որ կրթության ոլորտում իրոք լուրջ խնդիրներ կան:

- Անահիտ Բախշյանը, որին ներկայացնում են կրթության ոլորտի ներկայացուցիչ, տեւական ժամանակ եղել է կրթության ազգային ինստիտուտի փոխնտնօրեն եւ աշխատել է բազմաթիվ նախարարների հետ: Նա այն ժամանակ թող բարձրաձայներ խնդիրների մասին` հենց նախարարների մոտ, այլ ոչ թե մամուլում բողոքեր:  Որեւէ գործիչ, որեւէ մեկի հրաժարականը չի կարող պահանջել:  Ես էլ կարող եմ ինչ-որ  երկրի նախագահի հրաժարականի հարցը բարձրացնել,  դանից ի՞նչ կփոխվի: ԿԳ նախարարի հրաժարականի հարցը  կարող է բարձրացնել միայն խորհրդանի մեծամասնությունը` կոալիցիայով:
- Պարոն Մկրտչյան մանկավարժների այս համատարած կրճատումը մտավախություններ չի առաջացնո՞ւմ, որ ապագայում այս մասնագիտությամբ որեւէ մեկը չի ցանկանա ուսումը շարունակել:

- Նման մտավախություններ չկան, քանի որ այժմ մենք գործարկում ենք «Ուսուցիչ» ծրագիրը, որը շատ կոնցեպտուալ նախագիծ է եւ միտված է հանրակրթության որակի բարձրացմանը: Սա նշանակում է, որ ուսուցչին երկու բաղադրիչներով լուրջ առաջընթաց ենք ենթադրում` մեկը նրա հեղինակության վերականգնման , մասնագիտական որակի բարձրացման, մյուսը` սոցիալական երաշխիքների: Ինչպես գիտենք, կրթության ոլորտում ուսուցիչների համար տարակարգներ գոյություն ունեն,  տարբեր հմտություններ հաղթահարելու  կամ լրացնելու  դեպքում,  նրա աշխատավարձը որոշակի փոփոխություներ է ենթադրում: Ամեն տարակագ հաղաթահարելուց հետո ուսուցչի աշխատավարձը բարձրանում Է: Այնպես որ, կարծում եմ` ապագայում շատերը կուզենան դպրոցում մանկավարժ աշխատել:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА