ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը խորհուրդ է տվել Պորոշենկոյին Սաակաշվիլիի փոխարեն զբաղվել պետական գործերով

13.09.2017 13:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը խորհուրդ է տվել Պորոշենկոյին Սաակաշվիլիի փոխարեն զբաղվել պետական գործերով

ԱՄՆ պետքարտուղարության Ուկրաինայի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոլքերը խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հնարավորություն տալ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին դատարանի միջոցով լուծել ուկրաինական քաղաքացիության հարցը, իսկ Պորոշենկոյին կոչ է արել զբաղվել այլ հարցերով: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
 

«Եթե Ուկրաինան ցանկանում է իրավական պետություն կառուցել, Միխեիլ Սաակաշվիլիին պետք է հնարավորություն տա պաշտպանել իր քաղաքացիությունը դատարանում: Պորոշենկոն պետք է պակաս դրամատիզմով մոտենա Սաակաշվիլիին և զբաղվի երկրի կառավարման բարելավման հարցերով և կոռուպցիայի դեմ պայքարով», - ասել է Ուոլքերը հարցազրույցում, որի տեսաձայնագրությունը հրապարակվել է Միխեիլ Սաակաշվիլիի Facebook-յան էջում:
 

Հարցազրույցում չի նշվում՝ որտեղ է այն անցկացվել և ով է հարցեր տվել Ուոլքերին:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Սաակաշվիլին պատրաստվում է համախոհներ գտնելու նպատակով շրջագայել ամբողջ Ուկրաինայով՝ այն սկսելով Չեռնովցի քաղաքից: 


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА