ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեփական երեխային վաճառել է ընդամենը 200 000 ՀՀ դրամով

13.09.2017 13:24 ՔՐԵԱԿԱՆ
Սեփական երեխային վաճառել է ընդամենը 200 000 ՀՀ դրամով

Նորածնի առք ու վաճառքի հերթական դեպքն է գրանցվել:

Ըստ տարածված  տեղեկությունների՝ 32-ամյա կինն իր 2 ամսական երեխային վաճառել է նախորդ տարվա վերջին:

Կինը երեխային վաճառել է Արագածոտնի մարզի բնակիչ ամուսինների: Երեխայի առք ու վաճառքի գործողությունը կատարվել է Աջափնյակ վարչական շրջանում:

Սեփական երեխային ընդամենը 200 000 ՀՀ դրամով վաճառած կինը երեխային լույս աշխարհ է բերել 2016թ. հոկտեմբերին, որից կարճ ժամանակ անց, ինչպես արդեն նշեցինք, փոքրիկին վաճառել է:

Ոստիկանությունում կատարվում է հետաքննություն։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА