ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Է.Շարմազանովը կատարյալ անգրագիտություն է որակում Բագրատյանի հայտարարությունը

13.09.2017 13:12 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Է.Շարմազանովը կատարյալ անգրագիտություն է որակում Բագրատյանի հայտարարությունը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը օրերս հերթական անգամ հանդես եկավ իր այսպես ասած հակասական եւ հակահայկական հայտարարությամբ, թե իբրեւ քրիստոնեության պատճառով բազմաթիվ անգամ հայոց պետականությունը կործանվել է: Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ Բագրատյան արտահայտում է այս միտքը: Դեռեւս պատգամավոր եղած ժամանակահատվածում որց կովերի սիրահարը առիթը բաց չի թողել եւ ԱԺ ամբիոնից կրկին նման արտահայտություններ է կատարել: 

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ ԷԴՈՒՐԱԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ խոսելով այս հայտարարության մասին, նկատեց, որ ինչ- որ անհասկանալի բան է կատարվում: Է. Շարմզանովի բնորոշմամբ, Հ. Բագրատյանը որոշել է պատերազմ հայտարարել հայոց լեզվին, հայ Առաքելական եկեղեցուն  եւ պետք է սպասել, թե հաջորդը որն է լինելու. «Եթե նա տնտեսական նյութի մասին խոսեր, ես չէի անդրադառնա, որովհետեւ  տնտեսագետ չեմ , քանի որ նա պատմական նյութերից է խոսում, աղավաղելով փաստերը`տարբեր մեկնաբանություններ է անում, կարծում եմ` ճիշտ կլինի երկու բան ասել: Նախ առաջինը` ընկալման խնդիր է, մարդ կա քրիստոնյա է, մարդ կա քրիստոնյա չէ, կաթոլիկ է, ես հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակ եմ եւ կարծում եմ` դեպի Քրիստոս տանող ամենաճիշտ ճանապարհը հայ Առաքելական եղեղեցին է: Սա հավատամք է, համոզմունք, որը ոչ քաղաքական դիրքորոշման հետ կապ ունի: Եթե գրում ենք առաջնահերթությունները` ամենավերեւում Աստվածն է, մեր Քրիստոսը. հետո` հայրենիքը: Եթե պարոն Բագրատյանը գտնում է, որ մենք քրիստոնեությունը ընդունել ենք քաղաքական նպատակներից ելնելով, սա իր խնդիրն է»,-մեզ հետ զրույցում նշեց Է. Շարմազանովը:

Ըստ նրա, այս ամենի մեջ վտանագավոր միտումներ կա.« Բագրատյանն ասում է, որ երկու անգամ հայ եկեղեցին կործանել է տվել հայոց պետականությունը: Գամ 428 թվական , այդ ժամանակ եթե հայ իշխանները եւ հոգեւորականների եւ աշխարհիկ դասի մեջ եղել է մեկ կառույց,  որը դեմ է եղել պետության կործանման եւ որը ամեն ինչ արել է, նույնիսկ նամակով դիմել է հայ իշխաններին` եղել է Սուրբ Սահակ կաթողիսկոնը: Եթե Բագրատյանը տեղյակ չէ` թող կարդա: Ինչ վերաբերում է 1021 թվականին եւ Պետրոս Գետադարձին, թե  Բագրատունիների ժամանակ  եկեղեցին կործանեց պետությունը, ապա սա կատարյալ անգրագիտություն է, ի՞նչ կապ ունի եկեղեցին 1021թվականի հետ, երբ Սենեքերիմ Մարզպետունին նամակ էր գրել եւ հանձնել էր Արծրունյաց թագավորությունը: Ժողովրդի պայքարը Ավարայրի ճակատամարտում  գլխավորել է Վարդան Մամիկոնյանը»,-նշեց Էդուրադ Շարմազանովը: Նա նաեւ կատարյալ անգրագիտություն որակեց Բագրատյանի այն հայտարարությունը, թե 428-652 թվականներին Հայաստանը չունենալով որեւէ սպառնալիք, կորցրել է պետականությունը: Ի պատասխան Բագրատյանի, Է. Շարմազանովը հայտարարեց, որ հայ Առաքելական եկեղեցին միջնադարում փոխարինել է պետությանը եւ այն եղել է գրագիտության, մտքի եւ կրթության օջախ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА