ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հերիք է, ամոթ է տենց բաներ... էդ սուտ բանը ֆռռացնեք». Շշի Մելո

13.09.2017 12:59 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հերիք է, ամոթ է տենց բաներ... էդ սուտ բանը ֆռռացնեք». Շշի Մելո

«Ամոթ էլ ա ես էդ գրածներին պատասխանեմ, ինչքան ասեմ չկա տենց բան: Դուք Ձեզ գրում-ջնջում եք` ու սարքում սենացիա, ինչքան կարելի է»- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալոբվ մամուլում տեղ գտած լուրերին, որ որոշ ժամանակ առաջ հանցագործ աշխարհի մարդիկ շշով հարվածել են պատգամավոր Մելիք Մանուկյանին` ասաց անձամբ պատգամավորը: Ի դեպ նշենք, որ օրեր առաջ պատգամավորը չէր հերքում, որ նման բան է եղել լսափողը անջատլով մեր հարցի վրա: 

- Հոգնեցի արդեն էդ հարցերից:

- Բայց ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, Ձեզ չե՞ն հրավիրել, Դուք չե՞ք համագործակցում իրավապահների հետ:

- Ձեր գրածնեով են նյութեր պատրաստում, չգիտեմ, ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ինչի պիտի կանչեն ինձ, որ տենց բան չկա: 

- Անգամ տհաճ խոսակցություն չեք ունեցել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ:

- Արդեն ասեցի, ամոթ է:

- Ասում են` ոչ թե շշով, այլ քարով են հարվածել:

- Ես Ձեզ խնդրում եմ մի հորինեք. հերիք է, ամոթ է տենց բաներ, էդ սուտ բանը ֆռռացնեք....

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը անդրադարձել էր, որ մի խումբ անձինք, ովքեր հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են եղել, այցելել են Ազգային ժողովի պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի՝ Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր և առաջարկել, որպեսզի պատգամավորը իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Սակայն ԱԺ պատգամավորը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքներ արտահայտելուն, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով «օրենքով գող» է, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է պատգամավորի գլխին: Ու մինչ «գողականները» կփորձեին գործարանից դուրս գալ, գործարանի աշխատակիցները քոթակի են ենթարկել նրանց:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА