ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի ավագանու մասին վիճահարույց նախագիծն ընդունվեց

13.09.2017 12:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևանի ավագանու մասին վիճահարույց նախագիծն ընդունվեց

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն այսօր Ազգային ժողովում ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Օրինագծով առաջարկվում է տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը հանել խմբակցություններին տրված լիազորությունների շարքից և այն վերապահել ավագանու մեկ երրորդին։ Նկատենք, որ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք Երևանի ավագանիում խմբակցություններն ունեցել են օրենքի ստեղծման պահից՝ 2009 թվականից և մինչ այժմ ոչ մի խմբակցություն նման քայլի չի գնացել։

Օրինագծին կողմ քվեարկեց 59 պատգամավոր՝ Հանրապետական և Դաշնակցություն խմբակցություններից։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА