ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մազ էր պակաս, որ հիմա էլ նիստերի դահլիճում միջադեպ գրանցվեր»

13.09.2017 12:25 ԻՐԱՎՈՒՆՔ
«Մազ էր պակաս, որ հիմա էլ նիստերի դահլիճում միջադեպ գրանցվեր»

Քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի`  հայտնի Նորատուսցի Ալիկի մորաքրոջ որդու` Անդրանիկ Հակոբյանի սպանության աղմկահարույց գործով դատավարությունը մեկնարկել է: Հենց մեկնարկին, ինչպես մեզ հետ զրույցում ասաց ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի փաստաբան Ռուստամ Խաչատրյանը` «Մազ էր պակաս, որ հիմա էլ  նիստերի դահլիճում միջադեպ գրանցվեր»:  Մեկնաբանելով խոսքը` փաստաբանը հավելեց.


- Մենք միջնորդել էինք, որ դատական նիստը դռնփակ լինի, բայց դատարանը, չգիտես ինչու, որոշել էր դռնբաց անել: Աննկարագրելի է, թե ինչ էր կատարվում դահլիճում` մինչ նիստի սկսվելը. վիրավորանքների տարափ, ընդհուպ մինչեւ ձեռք ու ոտքով հարցեր լուծել: Դատական նիստը հետաձգվեց: Հույս ունեմ, որ հաջորդ նիստին դատարանը հաշվի կառնի մեր միջնորդությունը, թե չէ նման լարված իրավիճակում նիստի մասնակցել ուղղակի անհնար է:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА