ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ գեղանկարիչն իր որմնանկարչությամբ՝ հրաշքների աշխարհ է ստեղծել

13.09.2017 11:37 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայ գեղանկարիչն իր որմնանկարչությամբ՝ հրաշքների աշխարհ է ստեղծել

 

Մոսկվաբնակ տաղանդավոր գեղանկարիչ ԱՐԹՈՒՐ ՍԱՐՅԱՆԸ Երեւանում  նորաբաց մանկական «Happium»-ի սրահները  որմնանկարչությամբ վերածել է  հրաշքների աշխարհի:

Արտիստը 4 օրվա ընթացքում շուրջ  300 մետր տրամագծով տարածք է նկարազարդել՝ երեխաների  առօրյայի  մաս կազմող  հեքիաթներից  սիրելի հերոսների գրաֆիկական կոլլաժներով;

Ի դեպ, Ա. Սարյանն իր անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում՝ ԱՄՆ-ում, Բուլղարիայիում, Ռուսաստանում, այդ թվում՝  Փարիզի շքեզ ցուցադրական կենտորններից`  Մեծ Պալատում (Grand Palais):

Այժմ նա պայմանագրեր ունի մի շարք մշակութային կառույցների, այդ թվում՝ Բուլգակովի թատրոնի հետ. որպես գլխավոր  բեմանկարիչ՝ իրականացրել է Գոգոլի «Շինել»  պատմվածքը, հաջորդն՝ «Անտիգոնան է:

Ա. Սարյանի աշխատանքներից է նաեւ հայաստանյան ընթերցողների լայն շրջանին հայտնի Էդգար Կոստանյանի «Կուկու»  պատմվածքի շապիկը: Հիշեցնենք, որ ըստ վիճակագրության , «Կուկուն» 2016թ  Հայաստանում ամենապահանջարկ ունեցող եւ ընթերցվող գիրքն էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА