ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրք տղամարդն սպանել է իր հայ սիրուհուն

13.09.2017 11:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրք տղամարդն սպանել է իր հայ սիրուհուն

Թուրքիայի Անթալիա նահանգի Դեմրեի շրջանում 44-ամյա  Օ․ Զ․-ն դանակահարելով սպանել է Վրաստանի քաղաքացի Աննա Սաֆարյանին։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Օ․Զ․-ն որոշ ժամանակ սիրային կապի մեջ է եղել 51-ամյա Աննա Սաֆարյանի հետ։ Հերթական հանդիպման ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջեւ, որի ժամանակ Օ․Զ․-ն սկսել է դանակահարել Աննային, որից հետո կտրելով նրա կոկորդը՝ հեռացել է։ Նշվում է, որ Աննա Սաֆարյանը աշխատել է գիշերային ակումբներում։ Ոստիկանությունը ձերբակալել է Օ․Զ․-ին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА