ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստանայում մեկնարկում է սիրիական կարգավորման 6-րդ հանդիպումը

13.09.2017 11:54 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Աստանայում մեկնարկում է սիրիական կարգավորման 6-րդ հանդիպումը

Սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցությունների 6-րդ ռաունդը՝ «Աստանա-6»-ը, մեկնարկում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում,- հայտնում է RIA Novosti-ն։ Նախորդ 5 ռաունդներն անցկացվել են հունվարին, փետրվարին, մարտին, մայիսին և հուլիսին։ Հանդիպումների հիմնական արդյունք է դարձել Սիրիայում հրադադարի ռեժիմի մոնիտորինգի համատեղ օպերատիվ խմբի մասին դրույթների համաձայեցումն ու երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) միջև Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծման մասին հուշագրի ստորագրումը։ Ինչպես սպասվում է՝ բանակցություններին կմասնակցեն Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների ներկայացուցիչները, ովքեր այսօր աշխատանքային խմբի հանդիպում կանցկացնեն։ Բանակցությունները կկայանան սեպտեմբերի 14-15-ին։ Ուրբաթ նշանակված է լիագումար նիստ՝ հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ը։ «Աստանա-6»-ին մասնակցում են նաև պաշտոնական Դամասկոսի և սիրիական ընդդիմության պատվիրակությունները, ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան։ ԱՄՆ-ը և Հորդանանը հանդես կգան որպես դիտորդ։ Մասնակիցները մտադիր են հաստատել դեէսկալացիոն գոտիների քարտեզները Իդլիբ, Հոմս և Արևելյան Գուտա նահանգներում, Համակարգման կենտրոնի, ձերբակալվածների/պատանդների ազատ արձակման մասին դրույթների նախագծերը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА