ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելն աջակցում է քուրդ ժողովրդի՝ անկախություն ձեռք բերելու ջանքերին

13.09.2017 11:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելն աջակցում է քուրդ ժողովրդի՝ անկախություն ձեռք բերելու ջանքերին

Իսրայելն աջակցում է քուրդ ժողովրդի՝ պետականություն ձեռք բերելու օրինական ջանքերին։ Այս մասն հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Իսրայելը ինչպես դեմ է ահաբեկչության ցանկացած դրսեւորմանը, այնպես էլ աջակցում է սեփական պետականություն ձեռք բերելու քուրդ ժողովրդի ջանքերին», - ասել է Բենիամին Նեթանյահուն։ Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվե տեղի կունենա։ Բաղդադը դեմ է դրան՝ քրդական իշխանություննների որոշումը որակելով ապօրինի եւ Իրաքի օրենքներին հակասող։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА