ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

<Բարեբախտաբար այդ հիվանդությունը շուտ անցավ իրենց մոտ>. Բաբուխանյանը՝ ԵՄ որոշ գործիչների մասին

13.09.2017 11:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
<Բարեբախտաբար այդ հիվանդությունը շուտ անցավ իրենց մոտ>. Բաբուխանյանը՝ ԵՄ որոշ գործիչների մասին

<Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստը հրապարակված չէ, հետեւաբար ասել, որ այդ համաձայնագիրը որքանով է համապատախանում մեր սպասումներին ասել չեմ կարող>,- հայտարարեց ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Հանրային ռադիոյի <Ռադիոլուր> ծրագրի եթերում: Նա նշեց, որ ԵՏՄ-ին անդամագրումը ազգային շահերից բխող միակ, ճիշտ, այլն էր, որն արդեն տվել է իր զգալի արդյունքները: Պատգամավորը նաեւ ասաց, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարներից, կամ պաշտոնյաներից մենք երբեք չնք լսել դժգոհություններ, որ Հայաստանը զարգացնւմ է  իր հարաբերությունները այլ երկրների, կամ երկրների միությունների հետ: Սակայն նույնը չի կարելի ասել Եվրամիության մասին, որի որոշ գործիչներ Հայաստանի ԵԱՏՄ-ին անդարագրվելուց հետո փորձեցին դժգոհությունհայտնել այդ փաստից, կամ անգամ խոսել մեզ հետ վերջնագրերի լեզվով. <Բարեբախտաբար այդ հիվանդությունը շուտ անցավ իրենց մոտ>,- եզրափակեց խոսքը ՍԻՄ նախագահը:

Լսեք՝ 15:40 րոպեից   http://www.armradio.am/hy/portfolio/12-09-2017-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%B8%D5%B2%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4/

 

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА