ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն շարունակում է աշխատանքները. քվեարկում են քննարկված նախագծերը (ուղիղ)

13.09.2017 10:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ն շարունակում է աշխատանքները. քվեարկում են քննարկված նախագծերը (ուղիղ)

Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, շարունակվում է 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին քառօրյան:

Օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 9-ը միջազգային համաձայնագրերին է վերաբերում: Մինչեւ օրակարգի մյուս հարցին անցնելը՝ պատգամավորները քվեարկում են նախորդ օրվա քննարկված նախագծերը:

Մասնավորապես, առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեցին եւ ընդունվեցին «Ճարտարապետական գործունեության մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Հավաքների ազատության մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը եւ այլն:

Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում են նաեւ մի շարք նախագծեր, այդ թվում «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Զենքի մասին. օրենքի փոփոխությունները:

Բացի այդ, այսօր սպասվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА