ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դեպք Երևանում. Թուրքիայի 34–ամյա քաղաքացին խնդրանքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

13.09.2017 10:25 ԻՐԱՎՈՒՆՔ
Արտակարգ դեպք Երևանում. Թուրքիայի 34–ամյա քաղաքացին խնդրանքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 34-ամյա Մարուֆ Չամինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և հայտնել, որ այս տարվա օգոստոսի սկզբին Երևանում իրեն ծանոթ Արթուր և Արման անունով քաղաքացիները Երևանի Մաշտոցի պողոտայում կայանված իր ավտոմեքենայից գողացել են իրեն պատկանող 51 հազար ԱՄՆ դոլարը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, Մ. Չամինը հայտնել է, որ ինքը հանդիպել է նրանց և վերջիններս խնդրել են, որպեսզի բողոք չներկայացնի իրավապահ մարմիններին՝ խոստանալով, որ իրենից հափշտակված ողջ գումարը կվերադարձնեն, սակայն մինչև այժմ 30 հազար ԱՄՆ դոլարը վերադարձրել են, իսկ 21 հազարը՝ ոչ:

Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Հանգամանքները պարզվում են:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА