ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաակաշվիլիին տուգանք է սպառնում Ուկրաինայի սահմանի անօրինական հատման համար

13.09.2017 09:28 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաակաշվիլիին տուգանք է սպառնում Ուկրաինայի սահմանի անօրինական հատման համար

Ուկրաինայի Պետական սահմանային ծառայությունը վարչական արձանագրություն է կազմել Օդեսային նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սահմանի անօրինական հատման վերաբերյալ։ Լվովի մարզային դատարանը կքննի գործը սեպտեմբերի 18-ին։ Քաղաքական գործչին սպառնում է 325 դոլարի տուգանք։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին կիրակի երեկոյան կողմնակիցների աջակցությամբ ճեղքել է սահմանապահների ու իրավապահների շղթան «Շեգինի» անցակետում և Լեհաստանից անցել Ուկրաինայի տարածք։ Քրեական գործ է հարուցվել սահմանով անձանց անօրինական տեղափոխում կազմակերպելու և իրավապահներին դիմադրություն ցույց տալու գործով։ Նա հաստատում է, որ իրավապահներն ավտոբուսի խուզարկության ժամանակ գողացել են իր անձնագիրը, սակայն ոստիկանությունն այդ հայտարարությունը հերքել է։

Իրավապահները փորձում են պարզել սահմանի ճեղքման կազմակերպիչների ու մասնակիցների ինքնությունը, ոմանք արդեն ձերբակալվել են։

Սաակաշվիլին մտադրություն է արտահայտել չորեքշաբթի լքելու Լվովն ու ուղևորվելու Ուկրաինայի խոշորագույն քաղաքներով շրջագայության՝ համախոհների հետ միավորվելու համար։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА