ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉԼ.«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Բազելին», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

13.09.2017 00:47 ՍՊՈՐՏ
ՉԼ.«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Բազելին», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. խաղարկության A խմբի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ընդունեց շվեյցարական «Բազելին» եւ հաղթեց 3:0 հաշվով: Անգլիական ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 23-րդ րոպեին ուներ դարպասը գրավելու իրական հնարավորություն, սակայն շվեյցարական թիմին փրկեց ուղղահայաց դարպասաձողը: Գոլերի հեղինակներ դարձան Մարուան ՖելայնինՌոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը: Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման: Հավելենք, որ 2-րդ տուրում ՄՅՈւ-ն կհանդիպի ռուսական ԲԿՄԱ-ին: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА