ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը նոր հաղթանակների է պատրաստվում 

13.09.2017 00:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
 Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը նոր հաղթանակների է պատրաստվում 

Պարզվում է՝ մոտ 96 մեդալ ունեցող եւ 100-ից ավելի մրցումների մասնակցած կարատեիստ ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԸ, որին հանրության լայն շրջանակները ճանաչում են նաեւ «Ելք չկա» ֆիլմից, որտեղ նա հանդես էր եկել որպես պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար, կլինի մեր դեսպանը առաջիկայում կայանալիք ուղեգրային մրցաշարում:

ՄՕԿ-ի կողմից ընդունված եւ արդեն 2020թ-ից օլիմպիական մարզաձեւ հանդիսացող կարատեի Աշխարհի երկակի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը սեպտեմբերի 23-ին Ստամբուլում կմասնակցի A սերիա դասակարգի շատ կարեւոր ստուգատեսին, որտեղ առաջին անգամ խաղարկվելու են դեպի «Տոկիո 2020» Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Ի դեպ, մեզ հաջողվեց նաեւ պարզել, որ չեմպիոնն այդ մրցաշարից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 30-ին, Չեխիայում կմասնակցի Եվրոպայի 2017 թ-ի գրանդ-պրի առաջնությանը, այնուհետեւ եթե հաջող լինեն մրցելույթները, շարունակությունը կլինի արդեն հոկտեմբեր ամսին Ավստրիայում՝ կրկին A սերիա մրցաշարում, որը եւս հնարավորություն կտա նվաճել օլիմպիական ուղեգրեր:

Հիշեցնենք որ Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոնը մինչ նախորդ տարվա սկիզբ հանդես էր գալիս 75 կգ քաշային կարգում, սակայն այս մրցաշարերին նա կփոխի քաշային կարգը ու ամենայն հավանականությամբ՝ կմասնակցի մինչև 85 կգ քաշային կարգում:

Իսկ մեզ մնում է հաջողություն մաղթել չեմպիոնին եւ ցանկանալ, որ իր մրցելույթներում հաղթական հնչյունների ներքո՝ մշտապես ծածանվի եռագույնը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА