ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը.«Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է առաջին տուրում

12.09.2017 17:33 ՍՊՈՐՏ
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը.«Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է առաջին տուրում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 12-ին կմեկնարկի խմբային մրցաշարը: Առաջին օրը կանցկացվեն A, B, C եւ D խմբերի մեկնարկային տուրի խաղերը:

Չեմպիոների լիգա, առաջին տուր

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 22:45-ին (Երեւանի ժամանակ)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 22:45

B խումբ

 «Բավարիա» (Գերմանիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 22:45

«Սելթիկ» (Շոտլանդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 22:45

C խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Քարաբագ» (Ադրբեջան)՝ 22:45

«Ռոմա» (Իտալիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 22:45

D խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 22:45

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)՝ 22:45

William Hill բուքմեյքերական գրասենյակը բացահայտ ֆավորիտ է համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1.17 գործակցով: «Բազելի» հաղթանակն ունի 17.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 7.00: Օրվա կենտրոնական խաղում կհանդիպեն կատալոնական «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը»: Բարսելոնայում կայանալիք խաղում դաշտի տերերի հաղթանակը ստացել է 1.62 գործակից, Իտալիայի չեմպիոնինը՝ 5.00, իսկ ոչ ոքին՝ 4.20:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА