ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանին է մոտենում «Թալիմ» փոթորիկը

12.09.2017 17:06 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինաստանին է մոտենում «Թալիմ» փոթորիկը

Թայվանում եւ Չինաստանի արեւելյան նահանգներում «Թալիմ» փոթորկի մոտենալու կապակցությամբ նախազգուշացում է հայտարարվել։

«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ «Թալիմը» կդառնա Չինաստանի ափերին այս տարի վրա հասած 18-րդ թայֆունը։ Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ այն մայրցամաքին կհասնի հինգշաբթի կամ ուրբաթ։ Չինաստանի ազգային օդերեւութաբանության գրասենյակը հայտնում է, որ «Թալիմը» կարող է վերածվել «սուպերթայֆունի»՝ 48-52 մ/վրկ արագությամբ։

Թայվանի օդերեւութաբանական ծառայությունից հայտնել են, որ օրվա երկրորդ կեսին թայֆունը գրանցվել է Թայբեյից 810 կմ հարավ–արեւելք ընկած հատվածում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА