ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելի բարձրաստիճան զինվորականը PKK-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում

12.09.2017 16:43 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելի բարձրաստիճան զինվորականը PKK-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում

Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Յաիր Գոլանը ԱՄՆ-ում հայտարարել է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) իրենք չեն համարում ահաբեկչական կազմակերպություն: Գոլանը, ելույթ ունենալով Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտում, մասնավորապես ասել է.

«PKK-ն մեզ համար ահաբեկչական կազմակերպություն չէ: Այն ծառայում է Իսրայելի արտաքին քաղաքականությանը»:

Իսկ սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում անցկացվելիք անկախության հանրաքվեի վերաբերյալ Գոլանը նշել է հետևյալը. «Բոլոր քրդերի մասնակցությամբ պետք է հիմնվի մեծ Քուրդիստան»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА