ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ

12.09.2017 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ



(ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ` ԿՐԿԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– ՇսՌþ ՁՌՎՏՔպվՍՏ ւՏփց!
**
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ` ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻՆ
(«ՊՈՐՈՇԵՆԿՈՆ ԻՆՁՆԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ Է» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– կՏՊսօռ ՑՐցր, ՉօւՏՊՌ, ՊՐՈՑՖրÿ ոցՊպՎ!
**
ԲՆԱԿԱՆ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ՈՒՄ
Սորոսի հիմնադրամից հայտնում են, որ Ֆլորիդայի նահանգում գունավոր հեղափոխություն անցկացնող «ԻՐՄԱ» փոթորկին Ջորջ Սորոսը չի ֆինանսավորում: 
**
ծժ ՁԿՁ ԹԿիՀԸհՁ
(ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ` «ԹՐԱՄՓԸ ՍԵՔՍԻՍՏ Է» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սպիտակ տնից հայտնում են, որ եթե անգամ Թրամփը սեքսիստ է, ապա դա Հիլարի Քլինթոնին էլ չի սպառնում…
**
ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՈՒՐԻՇ ԵՆ, ԲԱՅՑ ԳԵՐԽՆԴԻՐԸ ՆՈՒՅՆՆ Է
(ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՓՅՈՒՆԻԿ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՈՎ ՓԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՅԴ բյուրոյից հայտնում են, որ վերոնշյալ որոշումն ընդունելիս Լեւոն Մկրտչյանը  ցանկացել է մեկ անգամ էլ փորձել` Ադրբեջանից փախստականներով բնակեցված Փյունիկ գյուղը մոխիրներից կրկին հարություն կառնի՞, թե` չէ:
**
ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
(ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ «ԵԼՔԻ» ՊԱՀԱՆՋԻ ԱՌԹԻՎ «ԱՅԴ ՀԱՐՑՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ ՇՏԱՊԵԼ»` ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Ելք»-ից հայտնում են, որ հաշվի առնելով Սասունի վերջին հայտարարությունը` որոշել են այդ հարցում դանդաղ շտապել…
**
ԷՊԻԿՐԻԶ
(ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԻՆ` «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՏՈՄԱՅԻՆ ԶԵՆՔ ՈՒՆԻ» ԱՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ հոգեբույժների` եթե նման հայտարարություններ անողները կամ անմեղսունակ են, կամ իրականությունն են ասում, ապա Բագրատյանի դեպքում երկու իրողությունն էլ առկա է:
**
ՃԱՇԱԿԻ ՀԱՐՑ Է
(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԵՂՔԸ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՄՅԱՆՑ ՎՐԱ ԲԱՐԴԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ փորձագետների` բոլորն էլ մեղավոր են, քանի որ ոմանք հրդեհելիս ցանկացել են Հերոստրատի նման անմահանալ, իսկ ոմանք` Ներոնի:
***
ՋՈՒՐ ԵՆ ԽՆԱՅՈՒՄ, ՋՈՒՐ
Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության` հրշեջները ճիպոտներով եւ լաթերով են կրակը հանգցնում, որ կրակի աչքը վախեցնեն:
***
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ, ԿԱՄ ԴՈՒ ԷԼ ԱՍԱ
Ըստ Աճպարարների համաշխարհային խորհրդի` ՀՀ ԱՎԾ-ի հրապարակման համաձայն` վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ի օտարերկրյա ներդրումները կազմել են 35,9 միլիոն դոլար. իսկ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի այլ մեթոդներով հաշվելու պարագայում կազմել է ավելի քան մեկ միլիարդ դոլար:
***
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Ըստ քաղաքագետների` վերջապես Նիկոլի եւ Էդմոնի միավորումն իրենց քաղաքական ելքը գտավ` ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով:
***
50 ՊԼՅՈՒՍՈՎ 15 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ԲԵՐՈՂ ՓՐԿԻՉԸ
«Հավաքվում ու ասում էին, Ծառուկյան ջան, փրկի-փրկի, պատրաստ էի` ձեր ցավը տանեմ, տվեք 50+»:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ
***
ՀԱՄԱՐՅԱ ՍՊԸ
(«ԿՈՌԵԿՏ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼ». ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ)
Վարչապետի հետ ընկերությունը քաղաքական կատեգորիա չէ: 
***
ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ` ԻՐ ՀՅԴ-ԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՎ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի` առաջներում ՀՅԴ-ականների անդամությունը սառեցնում էին կոնդիցիոներով, իսկ հիմա` կառավարության որոշմամբ` լուծարում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА