ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԸ ՓՈԽԱՐԻՆՎԵՑ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՈՎ

12.09.2017 22:30 ՄՇԱԿՈՒՅԹ
ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԸ ՓՈԽԱՐԻՆՎԵՑ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏՈՎ


Սահմանամերձ Խաչիկ գյուղի ֆուտբոլի դահլիճը կիրակի օրը սովորականից մարդաշատ էր` համագյուղացիները անվանի արտիստների ու ՀՀ-ում Ֆրանսիայի լիազոր դեսպան ԺԱՆ ՖՐԱՆՍՈՒԱ-ՇԱՐՊԱՆՏԻԵԻ հետ դիտում էին հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Նա, ում սպասում էին» ֆիլմը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Խաչիկում, ու հենց այդ ժամանակ էլ նկարահանող անձնակազմը խոստացել էր` ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը ոչ թե կանեն ինչպես ընդունված է` կարմիր գորգով ու սնդուսափայլ տեսքով գորգի վրայով անցնող արտիստների ներկայությամբ, այլ պարզապես ցուցադրությունը կանեն հենց Խաչիկում` խաչիկցիների հետ միասին: 
Օրինակ` ֆիլմի գլխավոր դերակատարներից ՌՈԲԵՐՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ խոստովանեց, որ կարոտում է Խաչիկ գյուղը, ըստ նրա, մեկ ամիս Խաչիկում ապրելն արդեն բավական էր, որ զգայիր սահմանում հերոսաբար ապրող մարդու կյանքը. «Տեղի բնակիչներն իրենց պարտքն են համարում լինել այնպիսին, որ սահմանը լինի կայուն, կանգուն: Այսօր թեթեւ պատճառ ունեի չգալու` մի քիչ վատառողջ էի, բայց Խաչիկ գյուղի անունը լսելուց հետո պատճառն իսպառ վերացավ: Երբ սցենարը կարդացի, չգիտեի, թե ինչպես կլինի իմ կերպարը, բայց Խաչիկ գալուց հետո հասկացա, որ կերպարս պետք է լինի այնպիսին, ինչպես խաչիկցիներինն է»,- ապա դիմելով խաչիկցիներին` ասաց. «Ձեզանից ո՛չ մտածելակերպով, ո՛չ հոգով չպետք է տարբերվեմ եւ աշխատել եմ այդ ուղղությամբ: Կերպարս պետք է լիներ ձեր նման, այդքան հայրենասեր, այդքան հյուրասեր, մարդկային: Չնայած վատ հայ չի լինում, բայց դուք հայերի լավ տեսակն եք: Ձեր նման մարդիկ են, որ կարողանում են այս սահմանն այդքան ամուր պահել, մենք էլ Երեւանում հանգիստ քնենք, չնայած հանգիստ չենք քնում միշտ ձեր մասին ենք մտածում»,- եզրափակեց դերասանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА