ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐՍԵԼԻ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ ԴՊՐՈՑԸ ԿՏՈՆԻ ԻՐ 40-ԱՄՅԱԿԸ

12.09.2017 22:15 ՄՇԱԿՈՒՅԹ
ՄԱՐՍԵԼԻ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ ԴՊՐՈՑԸ ԿՏՈՆԻ ԻՐ 40-ԱՄՅԱԿԸ

Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքում գործող Խաչատուր Աբովյան դպրոցը hոկտեմբերի 1-ին կտոնի իր հիմնադրման 40-ամյակը: 
«Իրավունքի» հետ զրույցում Խաչատուր Աբովյան 40-ամյա դպրոցի հոգաբարձուների խորհրդի ադեն 4-րդ նախագահ ԿԱՐԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ վստահեցրեց, որ տարիներ շարունակ այնտեղ դասավանդել են հայ համայնքի բազմաթիվ պատկառելի ներկայացուցիչներ. «Խաչատուր Աբովյան դպրոցում այս 40 տարիներին բազմաթիվ պատկառելի հայ անձինք են ուսանել, որոնք այսօր դարձել են քաղաքային ավագանու անդամներ եւ ընդհանրապես` ազգությամբ հայ պատկառելի բազմաթիվ ընտանիքների երեխաները, կարելի է ասել, այս դպրոցով են անցել: Այդ ընթացքում սովորել են արեւմտահայերենով, բայց 3 տարի առաջ, իմ նախագահ ընտրվելուց հետո` դժվարությամբ, բայց հաղթահարեցի ու կարողացա այնպես անել, որ դպրոցում դասավանդվի արեւելահայերենով` հայաստանյան հայերենով: Կարողացա  իմ խորհրդի անդամներին վստահեցնել, որ դա է ճիշտը»,- տեղեկացրեց Կ. Խուրշուդյանն ու մանրամասնեց. «Հրավիրվել են համայնքային կարեւորագույն ներկայացուցիչներ: Նախ կմատուցվի Սուրբ պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան արարողություն` դպրոցի ստեղծմանը եւ զարգացմանը օժանդակած բոլոր հանգուցյալների հիշատակին, այդ թվում` Գերաշնորհ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Վարդանյանի, Տոզա Տոնիկյանի, Ժակ Սողոմոնյանի եւ այլոց: Ապա պետք է ծաղկեպսակ դնենք նրանց հիշատակի համար: Նրանք`18-ն էլ Հայոց ցեղասպանության առաջին սերունդն են, նրանց հիշատակին ծաղկեպսակներ կդրվի եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանին: Ապա պատվո ճաշ կմատուցվի Սուրբ Սահակ-Մեսրոպ սրահում: Ճաշի ժամանակ տեղի կունենա դպրոցի նվիրյալներին մեդալների հանձնման արարողություն, որոնք կպարգեւատրվեն ֆրանսիայի թեմի «Վարդան Մամիկոնյան» մեդալներով եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից` «Մայրենիի պաշտպան» մաշտոցյան մեդալով:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Առավել մանրամասն` կայքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА