ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ, ի վերջո, կստանձնի կոմպոզիտորների միության բեթովենյան դահլիճի վերանորոգումը

12.09.2017 23:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ, ի վերջո, կստանձնի կոմպոզիտորների միության բեթովենյան դահլիճի վերանորոգումը

Հայաստանյան միայն երեք միությունների հաջողվեց տարբեր մշակութային վայրիվերումների ընթացքում շարունակել անզիջում պայքարը սեփական տարածքների համար: Фото Իրավունք Թերթ.Արդյունքում` այսօր Շորժայում Նկարիչների միությունը պահպանել է իր հանգստյան տունը, Ծաղկաձորում դեռ գոյատեւում է Գրողների միության հանգստյան տունը, իսկ Դիլիջանում անմխիթար վիճակում, բայց կանգուն է մնացել Կոմպոզիտորների միության հանգստյան տունը: Ո՞ւմ մեղադրել այս վիճակի համար, կամ ո՞ւմից պահանջել վերանորոգում, դժվար է ասել, որովհետեւ այս հանգստյան տներն այլեւս պետության հոգածության տակ չեն: Ստեղծագործական միություններն օրենքի ուժով դարձան հասարակական կազմակերպություններ, որի հետեւանքով էլ միությունները մնացին միայնակ իրենց «կոտրված տաշտակի» առաջ:

Фото Իրավունք Թերթ.ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԲԵԹՀՈՎԵՆՅԱՆ ԴԱՀԼԻՃԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Կոմպոզիտորների միության հանգստյան տանն անձամբ «Իրավունքն» առիթ ունեցավ լինելու եւ իրավիճակին ծանոթանալու, որտեղ մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց մեծ դահլիճը: Ընդ որում` ոչ այն պատճառով, որ աստիճանները կիսաքանդ էին, ու դժվար էր բարձրանալ: Դահլիճում, որտեղ հայ եւ վրացի երիտասարդ ստեղծագործողներն իրենց ճամբարային համերգն էին անցկացնում, ուղղակի, աղոթքի պես էր հնչում: Թե ո՞րն էր այս առեղծվածի գաղտնիքը, հետաքրքրվեցինք Կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԻՑ. «Հայաստանում այսպիսի ակուստիկա ոչ մի դահլիճ չունի, որովհետեւ երբ հայերն ու գերմանացիները ժամանակին համատեղ կառուցում էին այն, որոշել էին տանիքն անել եկեղեցու նման: Ինչպես տեսնում եք, ապակիներ կան, բայց դահլիճի վերջին շարքում անգամ լսվում է այն ամենը, ինչ կատարվում է բեմի վրա: Այստեղ կարելի է անել հիանալի ձայնագրություններ»:Фото Իրավունք Թերթ.

ՎԱՅՐ, ՈՐՏԵՂ ՖՈՒՏԲՈԼ ԷՐ ԽԱՂՈՒՄ ԲԱԲԱՋԱՆՅԱՆՆ, ՈՒ ԻՐ ՍԻՄՖՈՆԻԱՆԵՐՆ ԷՐ ԳՐՈՒՄ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ

Առհասարակ Կոմպոզիտորների միության հանգստյան տունը, թեպետ տասնյակ տարիներ լքված շինություններով մի տարածք է հիշեցնում, բայց Ա. Սաթյանն անուղղելի լավատեսությամբ այն համարում է հրաշալի վայր` Աստծու կողմից տրված եւ հիշում փառավոր անցյալը. «Այստեղ մուսան է ծնվում: Բավական է հիշեցնել, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի բոլոր սիմֆոնիաները գրվել են այստեղ: Նաեւ վրացի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելիի վեց սիմֆոնիաներից 5-ը գրվել են այստեղ: Ի դեպ, հանգստյան տունն ուներ իր ֆուտբոլային դաշտը, որտեղ ֆուտբոլ են խաղացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուս կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը, իսկ խաղը դատել է ռուս լեգենդեր կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը: Մենք հիմա ֆիլմ ենք նկարում այս ամենի մասին»:

«Фото Իրավունք Թերթ.ՄԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ ՇԱՏ ՔԻՉ ԲԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ»

Այսքանից հետո` ինչպե՞ս անել, որ հանգստյան տունը իր վաղեմի նշանակությունը վերականգնի եւ, ի վերջո, ո՞վ պետք է վերանորոգի այն` մշակույթի նախարարությո՞ւնը, թե՞ խնդրի լուծման այլ հասցեատեր կա, Ա. Սաթյանն ընդգծում է, որ պետք են միմիայն ֆինանսներ. «Մի նախարարությունն այստեղ շատ քիչ բան կարող է անել: Այս գործին պետք է խառնվի ե՛ւ Բնապահպանության նախարարությունը, որովհետեւ հիանալի բնություն կա այստեղ, եւ մենք դիմել ենք, որ որոշ բաներ փոխվի` ծառերը եւ այլն: Ինչպես նաեւ այստեղ պետք են շինարարական, ճարտարապետական մտահղացումներ»: 

«ԱՅԴ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲ ԵՂԱՎ, ԱՄԵՆ ԻՆՉ ԿՍՏԱՑՎԻ»Фото Իրավունք Թերթ.

Ամեն դեպքում, Կոմպոզիտորների միությունը ձեռքերը ծալած չի նստում, ինչի մասին միության նախագահը մեծ ոգեւորությամբ շեշտեց. «Մենք արդեն սկսել ենք, օրինակ 5 քոթեջ մասնավոր ձեւով վերականգնվել են: Եվս մարդիկ կան, որոնք ցանկություն են հայտնում մասնավոր ներդնել: Կարծում եմ` եթե այդ ամենը նաեւ պետության կողմից ղեկավարվի, կունենանք այն, ինչ-որ կունենանք: Ընդամենը երկու-երեք տարվա լուծելիք հարց է»: 
Իսկ այս խնդրի լուծման համար մեծահարուստների դռները թակել Ա. Սաթյանը չի պատրաստվում. «Ըստ իս, մշակույթին նպաստելու կամ օգնելու ցանկությունը պետք է գա առաջին հերթին իրենցից: Նրանք տեսնում են, որ երկար ժամանակ է, ինչ մենք այս մասին խոսում ենք` է՛լ հեռուստատեսությամբ, է՛լ ռադիոյով: Ընդամենը պետք է մեկն ունենա այդ ցանկությունը»:

Фото Իրավունք Թերթ.ԲԵԹՀՈՎԵՆԻ 250-ԱՄՅԱԿԸ ԿՆՇՎԻ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Ա. Սաթյանը պնդում է, որ Կոմպոզիտորների միության հանգստյան տան դահլիճը նաեւ շատ հարմար է փառատոներ անցկացնելու համար: Ավելին` նա արդեն ծրագրում է, թե երբ է լինելու առաջին մեծ փառատոնը. «Կարծում եմ` այն կարող է լինել 2020 թվականին: Սա Բեթհովենի անվան դահլիճն է, իսկ 2020 թվականին լրանում է Բեթհովենի 250-ամյակը: Բոնի սիմֆոնիկ նվագախումբը համաձայնվել է գալ այստեղ եւ ելույթ ունենալ: Այստեղ, իսկապես, շատ հնարավորություններ են բացվում` միջազգային ասպարեզ դուրս գալու եւ նաեւ աշխարհին մեր երաժշտությունը ներկայացնելու համար»:

«ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ՓՐԿԻ ԱՅԴ ԴԱՀԼԻՃԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»Фото Իրավունք Թերթ.

Խնդրի մասին պարզեցինք նաեւ ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ տեսակետը, որն ընդգծեց. «Հայաստանն իսկապես շատ հարուստ է մշակութային օջախներով, որոնց այսօր եթե տեր չլինենք, լքված են համարվելու եւ սկսելու են քայքայվել ու քանդվել այնպես, ինչպես շատերի հետ պատահեց: Այն դահլիճները, որոնք դեռ կանգուն են, եւ հնարավոր է տեր կանգնել, պետք է լցնենք բովանդակությամբ, որովհետեւ բովանդակությունն է, որ պետք է փրկի այդ դահլիճի ճակատագիրը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА