ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թեթեւ վեճից իրար փոր են թափել»

12.09.2017 21:45 ՔՐԵԱԿԱՆ
«Թեթեւ վեճից իրար փոր են թափել»


Օրերս Փարաքար գյուղում համագյուղացիների միջեւ տեղի ունեցած, ինչպես տեղի գյուղապետ Սամվել Վարդանյանն է նշում. «Թեթեւ, կենցաղային էլ չի կարելի ասել, վեճը վեր է ածվել վիճաբանության: Ու արդյունքում, ժողովրդի լեզվով ասած, իրար փոր են թափել»: 
Գյուղացիների պատմածով, 35-ամյա տղամարդուն դանակի հարվածներ է հասցրել համագյուղացիներից մեկը: Ըստ նույն խոսակցությունների, նրանք սեղանի շուրջ իրար չեն հասկացել, ինչը հետո շարունակել են «սեղանից դուրս»: Թե կոնկրետ որն էր վիճաբանության պատճառը, գյուղացիները նշում են. «Տո, սկի մի կաթիլ մեղրի պատմություն էլ չի կարելի ասել, ստից բան էր, իրար խոսքերից են վիրավորվել»:
Դանակահարողը մեղայականով հանձնվել է իրավապահներին: 
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА