ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե ՀՀԿ-ն աջակցի «Ծառուկյան» դաշինքի ծրագրին` կոալիցիա կազմելու հարցը կքննակվի (Տեսանյութ)

12.09.2017 13:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե ՀՀԿ-ն աջակցի «Ծառուկյան» դաշինքի ծրագրին` կոալիցիա կազմելու հարցը կքննակվի (Տեսանյութ)

Երեկ խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ըստ էության ո՛չ հերքեց, ոչ էլ` հաստատեց, որ ՀՀԿ-ի հետ իրենց դաշինքը կոալիցիա կկազմի:
 ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ  ՄԻՔԱՅԵԼ ՄԵՔՈՒՄՅԱՆԸ անդրադառնալով  ՀՀԿ-ի հետ «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա կազմելու հնարավորություններին, նշեց, որ Խորհրդարանում Գագիկ Ծառուկյանը հստակ շեշտադրումներ է կատարել առ այն, որ այսօրվա ներքաղաքական զարգացումները, սոցիալ-տնտեսական վիճակը  եւ մոտ ապագայում ինչպիսին է լինելու «Ծառուկյան» դաշինքի  մոտեցումները, տրվեցին կոնկրետ գնահատկաններ. «Առաջինը, ինչի մասին խոսվեց, տնտեսական ներկա վիճակի մասին էր, այո մենք ասում ենք, որ մեր ծրագրերի տերն ենք, ունենք 15 կետեր, որոնք վերահաս, անմիջապես իրականացվող կետերն են եւ կան լայն ծրագիր: Կարծում եմ` երկրի զարգացման ճիշտ եւ արդյունավետ ճանապարհը , դա մեր ծրագիրն է: Ինչ վերաբերում է, թե ինչ է կատարվում տնտեսության ոլորտում եւ կառավարության գործունեության մեջ, ասում ենք այո, մեկ-երկու ոլորտում, ինչպես նշեց մեր ղեկվարը կա առաջընթաց` վարկային տոկոսադրույքի է եւ զբոսաշրջիկների մեծ թիվը»,-նշեց  Մ. Մելքումյանը:


Ըստ Միքայել Մելքումյանի բոլորը հարցնում են, եթե կառավարությունն ընդունի իրենց ծրագրի բոլոր կետերը, ապա ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմե՞ն. «Եթե-ով չենք խոսում, Ծառուկյանն ասաց, եթե այդպես հարց լինի, կքննարկենք: Քաղաքականությունը եթե-ով չի լինում, եթե կոալիցիա կազմելու հարցը չի քննարկվում, ի՞նչը հաստատենք կամ մերժեք: Կլինի քննարկում, այդ դեպքում հարցը կլինի արդիական եւ կենսունակ քննարկման համար»,-շեշտեց Միքայել Մելքումյանը:


Անդարդառնալով Հայաստանի`ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» առաջարկին , Մ. Մեքումյանը փաստեց.«Մենք ցանկացած քաղաքական ուժի, հատկապես խորհրդարանական ուժի առաջ քաշած ցանկացած օրինագիծ արժանի է քննարկման: Երբ այդ ամենը պաշտոնապես մտնի շրջանառության մեջ, առաջին իմ հարցադրումը լինելու է` արդյո՞ք կան համարժեք հիմնավորումներ առ այն, թե ինչ ռիսկեր կան, օրինակ քանի հարյուր հազար մարդ է աշխատում Ռուսաստանում , որի արդյունքում ինչ խնդիրներ կառաջանա: Որքա՞ն են ՌԴ-ից եկող տրասֆերները, դրանց հետ ինչ կկատարվի եւ նմանատիպ այլ հարցեր: Եթե այդ նախագծում կան հիմնավոր փաստարկներ, ապա հարցը կքննարկենք, սակայն սա չի նշանակում, որ մեր մոտեցումները կփոխենք, քանի որ մենք կարող ենք քվերակել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Մինչեւ չտեսնենք , թե ռիսկներն ինչպես են գնահատվում եւ ապագա ռիսկներն ինչպես են կառավարվում, կարող ենք ասել, որ այդ հարցն իր արդիականությունը չունի»,-եզրափակեց Մ. Մելքումյանը:

Տեսանյութը` շուտով


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА