ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բելգիայում կտրել են քաղաքապետի կոկորդը

12.09.2017 12:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բելգիայում կտրել են քաղաքապետի կոկորդը

Բելգիայի Մուսկրոն քաղաքի քաղաքագլուխ Ալֆրեդ Գադենին սպանված են գտել իր տան դիմաց գտնվող գերեզմանատանը։ Այս մասին հայտնում է բելգիական Le Soir պարբերականը։ Նախնական տվյալներով՝ նրա կոկորդը կտրել են։ Մինչ ոստիկանների ժամանումը՝ քաղաքապետն արդեն մահացած է եղել։

Картинки по запросу Le bourgmestre de Mouscron Alfred Gadenne retrouvé mort égorgé

Ալֆրեդի դին հայտնաբերել է նրա կինը։ Պարբերականի տեղեկություններով՝ ենթադրյալ մարդասպանը հանձնվել է անձամբ։ Քաղաքի դատախազը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալության պահին գտնվել է գերեզմանոցում և անձամբ հայտնել, որ ինքն է մարդասպանը։

Le Soir-ը հայտնում է, որ Ալֆրեդ Գադենն ամեն օր անձամբ է բացել ու փակել գերեզմանատան դարպասները, և մարդասպանը կարող էր հատուկ նրանց այնտեղ սպասած լինել։

Картинки по запросу Le bourgmestre de Mouscron Alfred Gadenne retrouvé mort égorgé

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА